Ուորլիք. ԵԱՀԿ ՄԽ կազմից Թուրքիային բացառել չի պլանավորվում
ПОЛИТИКАԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում փոփոխություններ նախատեսված չեն։ Այս մասին ապրիլի 9-ին՝ Երեւանում կայացած մամուլի ասուլիսին, ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
Անդրադառնալով հարցին, թե պլանավորվում է արդյոք ԵԱՀԿ ՄԽ կազմից Թուրքիային բացառելը, ամերիկացի դիվանագետը հիշեցրեց, որ շաբաթվա սկզբին Վիեննայում կայացել է Մինսկի խմբի հանդիպումը, եւ վերջին շրջանում առաջին անգամ համատեղ, շատ խիստ հայտարարություն է ընդունվել՝ կոչ անելով շարունակել բանակցային գործընթացը, որը պաշտպանում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գործունեությունը։
«Թուրքիան միացել է այդ հայտարարությանը եւ դրել իր ստորագրությունը։ Մենք պատրաստ ենք աշխատել ՄԽ բոլոր անդամներ, այդ թվում՝ Թուրքիայի հետ»,- նշել է Ջեյմս Ուորլիքը։
1
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
2
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри
5
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу



