Վայոմինգում Սանդերսն առաջ է անցել Քլինթոնից
МЕЖДУНАРОДНОЕԴեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Բերնի Սանդերսը Վայոմինգ նահանգում կուսակցական ակտիվի հավաքում հաղթել է Հիլարի Քլինթոնին:
Նախնական տվյալներով, սենատորին աջակցություն է հայտնել քվեարկողների 56%-ը, իսկ նրա մրցակցի՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին՝ 44%-ը: Սակայն արդյունքում, CBS News-ի հաղորդմամբ, ե՛ւ Սանդերսը, ե՛ւ Քլինթոնը, դեմոկրատների համագումարի ժամանակ նահանգի պատվիրակներից հավասար քանակությամբ՝ 7-ական ձայն կստանան:
Ըստ Lenta-ի, ապրիլի 9-ի դրությամբ, համագումարին մասնակցող պատվիրակների թվով առաջատարը Քլինթոնն է. նա կարող է 1754 ձայնի հույս ունենալ, իսկ Սանդերսը՝ միայն 1059 ձայնի: Նախագահական ընտրություններում առաջադրվելու երաշխիքի համար թեկնածուներին 2373 պատվիրակի աջակցություն է հարկավոր:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



