Բրյուսելի ահաբեկիչները հարձակումներ էին ծրագրում Փարիզում
МЕЖДУНАРОДНОЕԲրյուսելում մարտի 22-ին հարձակումներ իրականացրած ահաբեկիչները նոր հարձակում էին ծրագրում Ֆրանսիայում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Հետաքննության մի շարք տարրեր ցույց են տալիս, որ ահաբեկչական խումբը մտադիր էր կրկին հարձակում իրականացնել Ֆրանսիայում: Զարմանալով Փարիզի ահաբեկչությունների հետաքննության առաջընթացից՝ նրանք որոշել են հարձակումներ իրականացնել Բրյուսելում»,- ասված է բելգիական ոստիկանության հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին պայթյուններ որոտացին Բրյուսելի միջազգային օդանավակայանում եւ մետրոյի «Մաելբեկ» կայարանում: Հարձակումների հետեւանքով, պաշտանական տվյալներով, 32 մարդ զոհվեց, շուրջ 340-ը՝ վիրավորվեց:
Դրանից մի քանի ամիս առաջ՝ 2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզում եւ Սեն Դենի արվարձանում մի շարք ահաբեկչություններ իրականացվեցին, որոնց հետեւանքով 130 մարդ զոհվեց, շուրջ 350-ը տարբեր աստիճանի վնասվածքներ ստացավ:



