Հնդկական տաճարում հրդեհի հետեւանքով զոհերի թիվը հասել է 110-ի
МЕЖДУНАРОДНОЕՀնդկաստանի Կերալա նահանգում տաճարում բռնկված հրդեհի հետեւանքով զոհերի թիվը հասել է 110-ի: Այս մասին հաղորդում է IANS գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր 106 զոհի եւ 350 վիրավորի մասին: Տուժածների մեծ մասը ծայրահեղ ծանր վիճակում է:
Դեպքը տեղի է ունեցել հրավառության նյութերի պատճառով: Դրանցից մեկի կայծն ընկել է պահեստի տանիքի վրա, որտեղ դյուրավառ այլ նյութեր են եղել: Հրդեհին հետեւած պայթյունի արդյունքում փլուզվել են ինչպես պահեստը, այնպես էլ հարակից այլ կառույցներ:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, տեղի իշխանությունները հրավառության փառատոնի անցկացման թույլտվություն չէին տվել:
Հնդկաստանի վարչապետ Ներանդրա Մոդին դեպքի վայր է ժամանել:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



