Իրաքի բանակը ոչնչացրել է ԻՊ 10 ահաբեկչի
МЕЖДУНАРОДНОЕԻրաքի բանակի 15-րդ բրիգադի զինվորները Մոսուլ քաղաքի հարավում, հետ են մղել «Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորման հարձակումը և սպանել 10 ահաբեկչի, հայտնում է iraqinews.com:
Իրաքի բանակի զինվորներին աջակցել է նաև երկրի օդուժը, որը հարվածներ է հասցրել ահաբեկիչների դիրքերին և ոչնչացրել պայթուցիկներով լի մեքենա, որում եղել են նաև ահաբեկիչներ:



