G7-ի ԱԳ նախարարները հանդես կգան ահաբեկչության դեմ պայքարի ուժեղացման նախաձեռնությամբ
МЕЖДУНАРОДНОЕ«Մեծ յոթնյակի» արտաքին գործերի նախարարները Հիրոսիմայում հանդիպման ժամանակ պայմանավորվել են հանդես գալ ահաբեկչության դեմ պայքարում միջազգային համագործակցությունը ամրապնդելու նախաձեռնությամբ: Այդ մասին RIA Novosti-ին հայտնել է Ճապոնիայի վարչապետ Յասուհիսա Կավամուրան` առաջին քննարկման արդյունքում:
Նրա խոսքով` Ճապոնիայի ԱԳ նախարար Ֆումիո Կիսիդան նախարարներին առաջարկել է քննարկել արդիական հարցերը, որոնք միջազգային հանրությունից պահանջում են ընդհանուր մոտեցում: Դա առաջին հերթին ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարն է:
Ինչպես նշել է Ճապոնիայի ԱԳՆ մամլո քարտուղարը, Կիսիդան ընդգծել է G7 երկրների համար ահաբեկչության և փախստականների խնդիրներում միմյանց աջակցելու կարևորությունը: Յոթնյակի ԱԳ նախարարները հաստատել են Սիրիայի, Իրաքի, Աֆղանստանի, Իրանի և Մերձավոր Արևելքի խախաղ գործընթացի և Լիբիայի հարցերում իրենց միասնականությունը:



