Ереван, 30.Май.2026,
00
:
00
ВАЖНО


ՊՆ խոսնակի հետևորդների թիվն աճել է 599.5%-ով, Սամվել Մարտիրոսյանինը՝ 234.5 %-ով

АНАЛИТИКА

Ապրիլի 1-ի, լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել էր բացահայտ հարձակողական գործողություններ: Մի քանի օր շարունակ իրավիճակը շարունակում էր լարված մնալ Լեռնային Ղարաբաղում:

Պատերազմական իրավիճակներում, բացի մարտական ու ռազմական գործողություններից, չափազանց կարևոր է նաև տեղեկատվական հարթակում բարձր պատրաստվածությունն ու ճկուն ռազմավարությունը: Այստեղ պայքարը նույնպես թեժ էր: Բացի այդ, բավականին ակտիվ էր սոցիալական ցանցերի հայկական տիրույթը: Օգտատերերը թե՛ քննարկումների, թե՛ տեղեկատվության արագ տարածման, թե՛ վիրտուալ կռիվների հարցում ցուցաբերում էին բավականին մեծ ակտիվություն և կարելի է ասել` ֆեյք էջերի կարիք, որպես այդպիսին, չէր զգացվում:

Ինչևէ, ոչ պակաս կարևոր էր նաև տեղեկատվության փոխանցման օպերատիվությունը: Բացի պաշտոնական կայքերից, որպես ինֆորմացիոն առաջնային խողովակ օգտագործվում էին Facebook և Twitter սոցիալական ցանցերը: Շատ էին օգտատերերը, ովքեր իրենց ֆեյսբուքյան էջերն օգտագործելով, բավականին օպերատիվ տեղեկատվություն էին տրամադրում հանրությանը սահմանային դրության վերաբերյալ (շատերն աշխատում էին հենց ԼՂՀ տարածքից): Հաշվի առնելով մի շարք գործոններ` այնուամենայնիվ, առանձնացրել եմ երկու օգտատիրոջ և կատարել մի փոքր ուսումնասիրություն նրանց ֆեյսբուքյան էջերի զարգացման, լրատվական կայքերում նրանց վերաբերյալ հոդվածների և մի շարք այլ քանակական և որակական ցուցանիշների վերաբերյալ: Առաջինը ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն է, երկրորդը՝ տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը:

Այս օրերին թե՛ Սամվել Մարտիրոսյանը , թե՛ Արծրուն Հովհաննիսյանը դարձել էին Facebook-ի հայկական տիրույթի «ամենապահանջված» օգտատերերը: Հասկանալի պատճառներով օգտատերերը, որպես առաջնային տեղեկատվական աղբյուր, սահմանի իրադրության մասին փորձում էին տեղեկանալ Արծրուն Հովհաննիսյանի, իսկ տեղեկատվական հարցերի վերաբերյալ՝ Սամվել Մարտիրոսյանի «ֆեյսբուքյան» էջերից:

Դե ինչ, ներկայացնեմ մի քանի թիվ: Սկսենք «ֆեյսբուքյան» հետևորդների ցուցանիշներից: Տվյալներն ապրիլի 6-ի՝ ժամը 20:44-ի դրությամբ են (ժամը նշվում է, քանի որ ամեն վայրկյան թիվ է փոխվում):

Կայծակնային արագությամբ ավելանում էին Արծրուն Հովհաննիսյանի հետևորդների թիվը: Ապրիլի 6-ի՝ ժամը 20:44-ի դրությամբ, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակի հետևորդների թիվը կազմում էր 84 725: Եթե համեմատական կարգով նայենք և ավելի պատկերավոր լինի աճի տեմպերը, նշեմ, որ 2015 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Արծրուն Հովհաննիսյանն ուներ ընդամենը 6403 հետևորդ: 2016 թվականի փետրվարի 6-ի դրությամբ Հովհաննիսյանի «ֆեյսբուքյան» էջն ուներ արդեն 7978 հետևորդ, այսինքն՝ 2015-ի հոկտեմբերի համեմատ հետևորդների թիվն ավելացել էր ընդամենը 1575-ով:

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրադրությունը սրվել էր ապրիլի 1-ի, լույս 2-ի գիշերը: Ապրիլի 4-ին արդեն Արծրուն Հովհաննիսյանի հետևորդների թիվը կազմում էր 47834, այսինքն՝ այս տարվա փետրվար ամսվա համեմատ աճը կազմել էր 599.5% (ավելացել էր 39856-ով): Հաջորդ օրը՝ ապրիլի 5-ին, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակի «ֆեյսբուքյան» էջն ուներ 80300 հետևորդ, այսինքն՝ նախորդ օրվա համեմատ աճել էր 167.8%-ով (կամ 32466-ով): Այսինքն՝ 1 օրում հետևորդների թիվն ավելացել էր այնքանով, որքանով փետրվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում: Հետևորդների թվի նմանատիպ աճը չէր դադարում նաև հաջորդ օրը: Ապրիլի 6-ին՝ ժամը 16:21-ին, Հովհաննիսյանն ուներ 83737 հետևորդ, իսկ մոտավորապես 4 ժամ անց նրա հետևորդները կազմում էին 84725՝ 4 ժամում ավելացան 988-ով: Կարելի է ասել, որ 4 ժամվա ընթացքում աճի տեմպը գրեթե հավասար է եղել 4 ամիսների աճի տեմպին (2015-ի հոկտեմբերից 2016 թվականի փետրվար ամիսն ավելացել է 124,5%-ով, իսկ 4 ժամում՝ 101,1%-ով): Այո, ՊՆ մամուլի խոսնակի «ֆեյսբուքյան» էջին հետևում էին շատերը: Սա, բնականաբար, պայմանավորված է նրանով, որ առաջին պաշտոնական տեղեկատվության աղբյուրը Արծրուն Հովհաննիսյանի «ֆեյսբուքյան» էջն է: Վերջում նշեմ, որ Facebook-ի հայկական տիրույթում հետևորդների քանակի վարկանիշային աղյուսակն այս պահին 84725-ով գլխավորում է ՊՆ մամուլի խոսնակը (ոչ թե հավանումով էջերի, այլ հաշիվների թոփ տասնյակում):

Բավականին «պահանջված» օգտատեր էր նաև տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը: Այս օրերին ինտենսիվ կերպով աճում էր նաև Մարտիրոսյանի «ֆեյսբուքյան» էջը: Հիմա նայենք կոնկրետ թվերով, որպեսզի ավելի պատկերավոր լինի աճի տեմպերը: Ապրիլի 6-ի՝ ժամը 20:44-ի դրությամբ, Սամվել Մարտիրոսյանն ուներ 30126 հետևորդ:

2015 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Մարտիրոսյանի հետևորդների թիվը կազմում էր 6216: Արդեն 2016-ի փետրվարի 6-ի դրությամբ այդ թիվը կազմում էր 12843 (աճել էր 206.6%-ով): Ապրիլի 5-ին Մարտիրոսյանն ուներ 28043 հետևորդ, այսինքն՝ փետրվարի համեմատ հետևորդների թիվն ավելացել է 15200-ով: Ապրիլի 6-ի՝ ժամը 16:21-ի դրությամբ, վերջինիս հետևորդների թիվը կազմում էր 29955, իսկ մոտավորապես 4 ժամ անց կազմում էր 30126: Այսինքն՝ 4 ժամվա ընթացքում հետևորդների թիվն ավելացել էր 177-ով: Եթե 1 օրվա կտրվածքով վերցնենք, ապա ապրիլի 5-6-ը հետևորդների թվի աճը կազմել է 107.4%: Ամփոփելով նշեմ, որ այս փետրվարի համեմատ ապրիլի 6-ին հետևորդների աճը կազմել է 234.5 %: 3 ամսում այս ցուցանիշն աճել է գրեթե այնքան, որքանով 4 ամսվա ընթացքում (2015-ի հոկտեմբերից 2016 թվականի փետրվար): Կարծում եմ՝ «ֆեյսբուքյան» տիրույթում նման ցուցանիշներ գրանցելը, մեղմ ասած, բարդ է:

Հիմա անցնենք «ֆեյսբուքյան» ակտիվության մեկ այլ ցուցանիշի՝ միավոր ժամանակահատվածում կատարած հրապարակումների քանակի և այդ ժամանակահատվածում հավանումների միջինացված ցուցանիշի: Այլ կերպ ասած՝ քանի հրապարակում է եղել, և օգտատերերը միջինը որքան են հավանել դրանք: Քանի որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի շփման գծում իրադրությունը սրվել էր ապրիլի 1-ի, լույս 2-ի գիշերը, ուստի այս թեմայով ակտիվությունը սոցիալական ցանցերում սկսվել էր ապրիլի 2-ի առավոտյան: Ուսումնասիրությունը կատարվել է ապրիլի 2-ից մինչև ապրիլի 6-ը՝ ժամը 20:44-ը:

Սկսենք Արծրուն Հովհաննիսյանի «ֆեյսբուքյան» էջից: ՊՆ մամուլի խոսնակը նշված ժամանակահատվածում (5 օրում) իր էջում կատարել է 143 գրառում: Սա եթե միջինացված ցուցանիշով տեսնենք, ապա ստացվում է օրական մոտավորապես 29 գրառում: Սակայն եկեք կոնկրետ օրերով ու հստակ տեսնենք գրառումների քանակը.

Կոնֆլիկտի առաջին օրը՝ ապրիլի 2-ին, Հովհաննիսյանն ունեցել է 29 գրառում

Ապրիլի 3-ին ՝ 19 հրապարակում

Ամենաշատն Արծրուն Հովհաննիսյանն իր «ֆեյսբուքյան» էջում հրապարակումներ է կատարել ապրիլի 4-ին՝ թվով 42

Ապրիլի 5-ին ՝ 27 հրապարակում

Ապրիլի 6-ին ՝ 26 հրապարակում:

Հիմա անցնենք Արծրուն Հովհաննիսյանի հրապարակումների միջինացված հավանումների ցուցանիշին: Նշված ժամանակահատվածում (ապրիլի 2-6-ը) Արծրուն Հովհաննիսյանի կատարած հրապարակումների հավանումների միջինացված ցուցանիշը կազմում է 2606,6 հավանում: Օրվա կտրվածքով ունենք հետևյալ պատկերը.

Ապրիլի 2-ին ՊՆ խոսնակը միջինով ունեցել է մոտավորապես 875 հավանում

Ապրիլի 3-ին միջինացված ցուցանիշը կազմում է 1426,6

Ապրիլի 4-ին` 4380,2 հավանում

Ապրիլի 5-ին՝ 3087,7 հավանում

Ապրիլի 6-ին՝ 2035,8 հավանում

Նշենք, որ ՊՆ խոսնակն այս ժամանակահատվածում ունեցել է 143 հրապարակում, որոնց միջինացված հավանումների ցուցանիշը կազմում է 2606,6 հավանում:

Սամվել Մարտիրոսյանը նշված ժամանակահատվածում (ապրիլի 2-6-ը) իր «ֆեյսբուքյան» էջում կատարել է 140 գրառում: Միջինը ստացվում է, որ տեղեկատվական անվտանգության մասնագետը 1 օրում կատարել է 28 գրառում: Ամենօրյա հրապարակումների թվերը, սակայն, իրարից զգալի տարբերվում են:

Եվ այսպես.

Ապրիլի 2-ին Մարտիրոսյանը իր «ֆեյսբուքյան» էջում կատարել է 23 հրապարակում

Ապրիլի 3- ին՝ 28 հրապարակում

Ապրիլի 4-ին՝ 34 հրապարակում Սամվել Մարտիրոսյանն ամենաշատ հրապարակումներն արել է ապրիլի 5-ին՝ 35 հրապարակում

Ապրիլի 6-ին՝ 20 հրապարակում Սամվել Մարտիրոսյանի՝ նշված ժամանակահատվածում (ապրիլի 2-6-ը) կատարած հրապարակումների միջինացված հավանումների ցուցանիշը կազմում է 992,1 հավանում:

Վերլուծության արդյունքում ստացվել է հետևյալ պատկերը.

Ապրիլի 2-ին Սամվել Մարտիրոսյանը միջինն ունեցել է մոտավորապես 787 հավանում

Ապրիլի 3-ին հավանումների միջինացված ցուցանիշը կազմում է 815,6

Ապրիլի 4-ին՝ 954,4 հավանում

Ապրիլի 5-ին՝ 1074,7 հավանում

Ապրիլի 6-ին՝ 1394,8 հավանում

Թե՛ Արծրուն Հովհաննիսյանի, թե՛ Սամվել Մարտիրոսյանի ցուցանիշները, որոնք գրանցված են կարճ ժամանակահատվածում, բավականին բարձր են: Ընդհանուր առմամբ, երկուսն էլ կատարել են գրեթե նույնաքանակ հրապարակումներ (140 և 143) և օրվա կտրվածքով էլ նրանց ունեցած հրապարակումների թվերը գրեթե հավասար են, սակայն տրամաբանական էր, որ Հովհաննիսյանը կունենար միջինն ավելի շատ հավանումներ: Այն պայմանավորված է մի շարք գործոններով, սակայն գլխավորն այն է, որ ՊՆ մամուլի խոսնակի էջին հետևում էին ավելի շատ թվով օգտատերեր, քանի որ սահմանային իրադրության մասին` որպես տեղեկատվության տարածման պաշտոնական խողովակ, հանդիսանում էր Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջը:

Բացի սոցկայքերում ունեցած ակտիվությունից, վերոնշյալ մարդկանց կարելի էր շատ հաճախ հանդիպել լրատվական կայքերում: Այս օրերին լրատվական կայքերը բավականին հաճախ հարցազրույց էին ունենում թե՛ Հովհաննիսյանի, թե՛ Մարտիրոսյանի հետ: Բացի այդ, քանի որ պաշտոնական տեղեկատվությունը հաղորդվում էր ֆեյսբուքի միջոցով, լրատվական կայքերը վերցնում էին ՊՆ խոսնակի և տեղեկատվական անվտանգության մասնագետի «ֆեյսբուքյան» գրառումներն ու դրանք տեղադրում իրենց կայքերում: Ուստի ճիշտ կլինի, որպեսզի տեսնենք, թե որքան է խոսվել այս մարդկանց մասին լրատվական կայքերում (քանակական ցուցանիշ):

Տեսնենք թե «Արծրուն Հովհաննիսյան» և «Սամվել Մարտիրոսյան» բառերով քանի հիշատակում է եղել: Actual monitoring-ի միջոցով շուրջ 102 լրատվական կայքերով կատարված ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս.

Հայկական լրատվական կայքերում ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում 102 լրատվական կայքերում ընդհանուր առմամբ եղել է 31313 հոդված, որոնցից 1872-ը «Արծրուն Հովհաննիսյան» բանալի բառով:

«Սամվել Մարտիրոսյան» բանալի բառով եղել է 143 հոդված: Արծրուն Հովհաննիսյանի մասին հոդվածների քանակն ավելի շատ է, քանի որ լրատվական կայքերը նրա գրառումները տեղադրում էին որպես պաշտոնական տեղեկատվություն:

Ահա այսպիսին էին այս մի քանի օրերին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի և տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի ակտիվության ցուցանիշները «ֆեյսբուքյան» տիրույթում և լրատվական կայքերում: Բնական է, որ այս թվերը միայն մի մասն են, կան ակտիվության մի քանի չափելի ցուցանիշներ, որոնց մասին այս անգամ չխոսեցի:

Ուսումնասիրությունը կատարեց Ռուբեն Խաչատրյանը

30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»