Սիրիայի 10 հազարանոց բնակչությամբ քաղաքը միացել է հաշտության գործընթացին
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայի Էն Նասրիա քաղաքը, որն ավելի քան 10 հազար բնակիչ ունի, ապրիլի 11-ին միացել է հաշտության գործընթացին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, իրադարձությունների վայրից հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը:
Հաշտության եւ հրադադարի ռեժիմին միանալու մասին համաձայնագիրն ստորագրել են երեք կողմերի՝ Էն Նասրիայի ավագների խորհրդի, Սիրիայի զինված ուժերի եւ հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչները, որի շտաբը գտնվում է Հմեյմիմ քաղաքում ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմակայանում:
Պայմանագրի կնքման հետ միաժամանակ Էն Նասրիա է հասցվել ռուսական մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը:
Էն Նասրիան գտնվում է Դամասկոսից մոտավորապես 100 կիլոմետր հեռավորության վրա՝ Հոմս նահանգի հետ սահմանին: Սա մայրաքաղաքից հյուսիս-արեւելք ընկած տարածաշրջանում իշխանությունների հետ համաձայնագիր ստորագրած երկրորդ բնակավայրն է եւ առաջինն այդ տարածաշրջանում, որն այսչափ զգալի թվով բնակիչներ ունի:
Լուսանկարը` ТАСС



