Գազանանոցում վագրը հարձակվել է աշակերտուհու վրա․ նրա վիճակը ծանր է (լուսանկար)
ОБЩЕСТВОԵրեկ երեկոյան Բարնաուլի գազանանոցում վագրը հարձակվել է 13-ամյա աղջկա վրա։ Ինչպես պատմել են ականատեսները, երկու աշակերտուհիներ շատ են մոտեցել վագրի վանդակին ու սկսել հրահրել կենդանուն։ Վագրն էլ բռնել է աղջկա բաճկոնից ու քարշ տվել դեպի իրեն, ապա բռնել է ոտքից ու սկսել կծել աղջկա ոտքը։
Ականատեսները պատմում են, որ կենդանաբանական այգում 7 հոգի է եղել, նրանք 40 րոպե շարունակ փորձել են փրկել աղջկան, սակայն վագրը ոչ մի կերպ բաց չի թողել նրա ոտքը։ 13-ամյա Ելիզավետան այժմ հիվանդանոցում է, ծանր վիճակում։ Գիշատիչը նրա երկու ոտքն էլ վնասել է, մի ոտքի մկանները կտրվել են։ Բժիշկները հույս ունեն, որ աղջիկը ի վերջո կկարողանա քայլել։
Պատրաստեց Past.am-ը:
1
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян
4
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате
5
Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank



