Հայ շախմատիստները մասնակցում են «Dubai Open»-ին
СПОРТԱՄԷ-ի Դուբայ էմիրությունում ապրիլի 10-ին մեկնարկել է «Dubai Open» միջազգային շախմատային ավանդական փառատոնը:
«Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայաստանի շախմատի ֆեդերացիան, հայտնում է, որ 2016 թ. անցկացվող մրցաշարը արդեն 18-րդն է: Մրցաշարին այս տարի մասնակցում են ավելի քան 15 շախմատիստներ 40 երկրից:
«Dubai Open»-ը Հայաստանի ներկայացուցիչների համար նոր չէ: Այս մրցաշարի պատմության մեջ Հայաստանը 3 հաղթող ունի. 1999 թ. կայացած առաջին մրցաշարում հաղթել է Վլադիմիր Հակոբյանը, 2001 թ.` երջանկահիշատակ Կարեն Ասրյանը, իսկ 2009 թ.՝ Տիգրան Քոթանջյանը:
Այս տարի Հայաստանը ներկայացնելու են հավաքականի անդամներ գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Զավեն Անդրիասյանը և Հայաստանի կանանց հավաքականի անդամ, կանանց գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը: Մրցաշարին մասնակցելու է նաև պատանի շախմատիստ Հովհաննես Հակոբյանը:
«Dubai Open»-ի պաշտոնական բացման արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 10-ին, իսկ ահա 1-ին տուրի հանդիպումները տեղի կունենան ապրիլի 11-ին: