Ереван, 17.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


ՀԱՊԿ-ում, ԵՏՄ-ում և ընդհանրապես չկան մշտական դաշնակիցներ

АНАЛИТИКА

Հայ-ադրբեջանական պատերազմի այս օրերին ևս մեկ անգամ բոլորի համար ակնհայտ դարձավ, որ Հայաստանը չունի մշտական դաշնակիցներ: Թեև «քաղաքականության մեջ չկան մշտական դաշնակիցներ, կան մշտական շահեր» արտահայտությունը հայտնի է, բայց ամեն անգամ Հայաստանում անակնկալի են գալիս, երբ անվանապես դաշնակից կոչվող երկրները Հայաստանի հանդեպ իրենց պարտավորությունները գերադասում են չկատարել: Վաղուց էր հայտնի, որ Բելառուսն ու Ղազախստանը Հայաստանի համար դաշնակից չեն խաղաղ ժամանակ, ուր մնաց՝ պատերազմական պայմաններում:

Բավական էր՝ սկսվեին հայ-ադրբեջանական թեժ ռազմական բախումներն Արցախում, որպեսզի ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանի դաշնակից Բելառուսի նախագահ Լուկաշենկոն զանգահարեր Ադրբեջանի նախագահ Ալիևին, իր անհանգստությունը հայտներ: Դրանից հետո Բելառուսի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որ Արցախյան հակամարտությունը պետք է կարգավորվի տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքների հիման վրա:

Չնայած շատերը չէին սպասում` Հայաստանի ԱԳՆ-ն, այդուհանդերձ, մի փոքր զարմացրեց բոլորիս, իր մոտ կանչեց մեր երկրում Բելառուսի դեսպանին, իր պաշտոնական վրդովմունքը հայտնեց, զգուշացեց, որ այդ հայտարարությունը կարող է ազդել հայ-բելառուսական հարաբերությունների վրա: Ի վերջո, Բելառուսի ԱԳՆ-ն փոխեց հայտարարության տեքստը, բայց արդեն բոլորի համար ակնհայտ դարձավ, թե ով ում բարեկամն է: Հերթը Ղազախստանինն էր: Երևանում ապրիլի 7-8-ը պետք է տեղի ունենար վարչապետների մակարդակով ԵՏՄ գագաթաժողովը: Սակայն Ղազախստանը դիմել է Ռուսաստանին և Հայաստանին, որ այդ գագաթաժողովը Երևանում չկայանա և տեղափոխվի Մոսկվա: Ըստ Ղազախստանի ղեկավարության` Երևանում այդ հանդիպմանը մասնակցելը կարող է դիտվել աջակցություն Արցախյան հակամարտության կողմերից մեկին, այսինքն՝ Հայաստանին:

ՀԱՊԿ-ի պայմանագրով անդամ-պետությունները պարզապես պարտավոր են միմյանց աջակցել, բայց ահա Ղազախստանի ղեկավարության համար ստանձնած պարտավորությունները, փաստորեն, արժեք չունեն: Ռուսաստանը, ըստ էության, դեմ չի եղել, Բելառուսի առումով ամեն ինչ հասկանալի է, իսկ ահա Հայաստանը չկարողացավ զսպել իր վրդովմունքը: Ռուսաստանի վարչապետը, այնուամենայնիվ, այցելեց Հայաստան: Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անընդունելի է համարել Ղազախստանի գործելակերպը և պնդել, որ ԵՏՄ գագաթաժողովը Երևանում կանցկացվի մի քանի ամիս հետո: Իսկ նախագահ Սերժ Սարգսյանը Մեդվեդևի հետ հանդիպմանն անգամ հայտարարեց. «Ես չգիտեմ՝ դրանով նրանք որքանով օգնեցին Ադրբեջանին, բայց, որ հաստատապես գցեցին մեր կազմակերպության հեղինակությունը, միանշանակ է»:

Հիմա, Ղազախստանի ղեկավարության տրամաբանությամբ, Ռուսաստանը միակողմանի աջակցո՞ւմ է Հայաստանին, երբ Մեդվեդևը ժամանեց Հայաստան: Ո´չ, ՌԴ վարչապետը հետո գնաց Բաքու և այնտեղ խոսեց ռուս-ադրբեջանական ռազմավարական հարաբերությունների, դարավոր բարեկամության մասին: Բանն այն է, որ Արցախը չի համարվում Հայաստանի տարածք, համենայն դեպս, դեռ: Իսկ Ադրբեջանը ֆորմալ առումով չի հարձակվել Հայաստանի վրա: Հետևաբար, ֆորմալ առումով ՀԱՊԿ-ի շրջանակում հավաքական անվտանգության առումով պարտավորություններ չեն առաջացել, ըստ որի, հարձակումն անդամ պետության դեմ համարվում է հարձակում բոլորի դեմ: Ղազախստանն ու Բելառուսն այդ առումով մտահոգվելու բան չպետք է ունենային:

Բացի դրանից` Ղազախստանի և Բելառուսի նախագահները միշտ շեշտում են, որ ԵՏՄ-ն զուտ տնտեսական միություն է, որ այդ կառույցում երկրները միավորվել են զուտ տնտեսական շահերի հիման վրա: Բայց Ղազախստանի ու Բելառուսի ղեկավարներն իրենց քայլերով բացառապես քաղաքական բովանդակություն են տալիս միությանը` Հայաստանի հանդեպ բացահայտ ոչ բարեկամական վարք դրսևորելով: Բայց հարցն ամենևին այդ նրբությունը չէ:

Հարցն այն է, որ Ղազախստանի իրական դաշնակիցները Թուրքիան և Ադրբեջանն են, այլ ոչ թե Հայաստանը: Իսկ Բելառուսն Ադրբեջանի հետ ավելի շատ տնտեսական և քաղաքական շահեր ունի՝ Ռուսաստանի նման զենք է վաճառում: Ղազախստանն ու Ադրբեջանը թյուրքախոս երկրներն են, սակայն միայն այդ հանգամանքը չէ նրանց միավորում: Նրանց Թուրքիայի հետ միավորում են շատ կոնկրետ տնտեսական և քաղաքական շահեր: Բացի էներգակիրների՝ Եվրոպա արտահանումից, այսօրվա դրությամբ տնտեսական շահերից գլխավորը Չինաստանի նախաձեռնած Մետաքսի ճանապարհն է, որը ենթադրում է տրանսպորտային, երկաթուղային հաղորդակցություն Չինաստանից մինչև Եվրոպա:

Արդեն իսկ Չինաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև նախնական համաձայնություն է ձեռք բերվել «Մետաքսե քամի» երկաթուղային նախագծի վերաբերյալ: Ի դեպ, այդ նախագծի հեղինակը Ղազախստանն է, որին աջակցություն է հայտնել Եվրամիությունը: Չինաստանից մինչև Ադրբեջան փորձնական բեռնափոխադրումը հաջողությամբ իրականացվել է 2015թ. հուլիսին: Ամբողջությամբ ծրագիրը պատրաստ կլինի իրագործման, երբ գործի դրվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը:

Չնայած ռուս-թուրքական հակադրությանը և Թուրքիայի դեմ ռուսական տնտեսական պատժամիջոցներին` Անկարան Ղազախստանին փորձում է դարձնել իր համար ճանապարհ դեպի միջինասիական և նաև ռուսական շուկա: Իր հերթին, Թուրքիան Ղազախստանի համար ճանապարհ է դեպի Եվրոպա: Ղազախստանում կարող են գործունեություն սկսել թուրքական ընկերությունները, որոնց արտադրանքը հեշտությամբ ու արտոնյալ պայմաններով կլցվի ռուսական շուկա:

Այս իրավիճակում Թուրքիան կարող է Ղազախստանի տարածքով գաղտնի վերաարտահանել իր ապրանքները Ռուսաստան, չէ՞ որ Ղազախստանը Ռուսաստանի հետ ընդհանուր տնտեսական տարածության մաս է, սահմանները բաց են: Նախադեպերը կան, թե ինչպես են Բելառուսն ու Ղազախստանը վերաարտահանում երրորդ երկրների ապրանքները Ռուսաստան, որոնք արգելված են: Այնպես որ, Բելառուսն ու Ղազախստանը հաճախ տհաճ վարքագիծ են դրսևորում ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի դեմ:

Ղազախստանը Թուրքիայի և Ադրբեջանի համար տնտեսական, ինչու ոչ, նաև քաղաքական իմաստով «տրոյական ձի» է ՀԱՊԿ-ում ու Եվրասիական միությունում: Անշուշտ, Realpolitik-ի դոգման է` «Չկան մշտական դաշնակիցներ, կան մշտական շահեր»: Այդ սկզբունքով հաճախ առաջնորդվում է նույն Ռուսաստանը, որի ցարերից Ալեքսանդր 3-րդը մի օր հռչակեց` Ռուսաստանն ունի երկու դաշնակից` բանակն ու նավատորմը: Դա երևում է նաև նրանում, թե ինչպես է Ռուսաստանը միլիարդավոր դոլարների զենք վաճառում Ադրբեջանին` անտեսելով Հայաստանի շահը: Ահա այս իրողություններն են, որ ժամանակ առ ժամանակ հիմք են տալիս կասկածի տակ դնել Ռուսաստանի նախաձեռնած ինտեգրացիոն գործընթացների կենսունակությունը, երբ հստակ չէ, թե որտեղ են սկսվում շահերն ու ավարտվում դաշնակցային հարաբերությունները: Մեզ համար, անշուշտ, գլխավորը Ռուսաստանի վարքագիծն է: Ռուսաստանի միջնորդությամբ կրկին հաստատվել է փխրուն հրադադար: Դժվար է ասել, թե ինչպիսի ընթացք և ավարտ կունենա հայ-ադրբեջանական նոր դիմակայությունը, սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ Հայաստանը խնդիր ունի լրջորեն վերանայել իր արտաքին քաղաքականությունը:

Տիգրան Խաչատրյան

Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank