Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հերմինե Նաղդալյանը ԵԺԿ կին պատգամավորներին ադրբեջանցի զինյալների վայրագությունների մասին նյութեր է տրամադրել

ОБЩЕСТВО

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ապրիլի 9-ին տեղի է ունեցել ԵԺԿ Կանանց կազմակերպության գործադիր մարմնի նիստը և `«Կանայք ղեկավար մարմնում» խորագրով սեմինարը, որին Հայաստանից մասնակցել է ՀՀԿ կանանց խորհրդի ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահի աշխատակազÕ �ից:

Ապրիլի 9-ին կայացած ԵԺԿ կանանց կազմակերպության գործադիր մարմնի նիստում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը  եվրոպացի կին կուսակցական իր գործընկերների ուշադրությունն է հրավիրել ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով իրականացրած լայնածավալ մարտական գործողությունների, դրանց արդյունքում բազմաթիվ զոհերի ու բռնությունների, այդ թվում ` քաղաքացիական անձանց, երեխաների գնդակահարման, բնակավայրերի հրետակոծման փաստի վրա:

Տիկին Նաղդալյանը ԵԺԿ կուսակցական կանանց, որոնցից մեծ մասը Եվրախորհրդարանի անդամներ են,  տրամադրել է ադրբեջանցի զինյալների կողմից իրականացրած  վայրագությունների փաստերն ապացուցող տեղեկատվական նյութեր, լուսանկարներ, միջազգային մամուլի անդրադարձներ:

Հերմինե Նաղդալյանն  իր խոսքում ընդգծել է, որ Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվել է մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի լայնածավալ խախտումներով, Ժնևյան և բազմաթիվ այլ միջազգային կոնվենցիաների կոպիտ ոտնահարումով, մինչդեռ 1994 թվականի ստորագրած եռակողմ զինադադարի պահպանումը Ադրբեջանի պարտավորությունն է:

Հերմինե Նաղդալյանը շեշտել է նաև հանգամանքը, որ, թեև վերջին օրերին հնչել են բազմաթիվ երկրների ու միջազգային կառույցների ղեկավարների՝ իրավիճակի շուրջ մտահոգություններ արտահայտող ուղերձներ, խաղաղության հաստատման կոչեր ու հայտարարություններ, սակայն դրանք արդյունավետ չեն կարող լինել այնքան ժամանակ, քանի դեռ ուղղված չեն ռազմական գործողություններ հրահրած կոնկրետ հասցեատիրոջը և չեն արտահայտում հստակ գնահատական:

Տիկին Նաղդալյանը եվրոպացի կին գործընկերներին է փոխանցել նաև իր մտահոգությունը սահմանում տիրող կրակի դադերցման շուրջ ներկայիս  պայմանավորվածության մասին, որը խիստ անկայուն է  և անընդմեջ խատվում է Ադրբեջանի կողմից, և հույս հայտնել, որ իր մտահոգությունները եվրոպական  առաջտար կուսակցությունների կին  ներկայացուցիչները կհասցնեն իրենց պետություններին` հանուն համընդհանուր եվրոպական արժեքների և խախաղաղության պահպանման:

ԵԺԿ գործադիր մարմնի նիստին հաջորդած` «Կանայք ղեկավար մարմնում» խորագրով սեմինարի ընթացքում  լայն քննարկում է ծավալվել ղեկավար կազմում և քաղաքական որոշումների կայացման մեջ կանանց ներգրավվածության խնդիրների ուղղությամբ:

ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը ներկայացրել է խորհրդի գործունեությունը, պատասխանել ներկաների հարցերին: Նա  եվրոպացի կին գործընկերներին տեղեկացրել է, որ Հայաստանում Կանանց դերի բարձրացման պետական ծրագրի շրջանակներում բավական քայլեր են կատարվել` քաղաքական որոշումների կայացման և հանրային կյանքում կանանց դերի բարձրացման ու կանանց ներգրավվածության ընդլայնման ուղղությամբ: Հերմինե Նաղդալյանը փաստել է, որ Ընտրական օրենսգրքում ներմուծված քվոտան , որը սկզբից 5 տոկոս էր, հետո 15, իսկ գործող օրենսդրությամբ 20, ներկայումս քննÕ �րկվող օրենսգրքի մեջ արդեն 30 –ի է հասցված, ինչը խոսում է այն մասին, որ Հայաստանի խորհրդարանում կանանց թիվն աճում է: Տիկին Նաղդալյանը եվրոպացի կին կուսակցականներին հայտնել է նաև , որ բազմաթիվ ծրագրային միջոցառումներ են ձեռնարկվում և դրական դինամիկա է նկատվում ոչ միայն պետական , այլև մասնավոր ձեռնարկություններում, հասարակական, արտադրական ոլորտներում, գյուղատնտեսության մեջ կանանց ներգրավվածության բարձրացման ուղղությամբ:

Հերմինե Նաղդալյանը առանձին հանդիպումներ է ունեցել ԵԺԿ անդամ երկրների ՝ Եվրախորհրդարանի պատգամավոր հանդիսացող բոլոր կին պատվիրակների հետ, քննարկել ու բարձրացրել Հայաստանին հուզող բազմաթիվ հարցեր:

Ապրիլի 9-ին կայացած ԵԺԿ կանանց կազմակերպության գործադիր մարմնի նիստի և սեմինարի ավարտից հետո եվրոպացի կին կուսակցականները այցելել են նաև Չեխիայի Հանրապետության Սենատ, որտեղ հանդիպումներ են ունեցել սենատի ներկայացուցիչների հետ:

Հայաստանի Հանրապետական կուսակցության Կանանց խորհուրդը դեռևս 2015 թվականի հոկտեմբերին ԵԺԿ Կանանց կազմակերպության գործադիր մարմնի ներկայացուցիչների ձայների մեծամասնությամբ` ընտրվել է Եվրոպական ժողովրդական կուսակցության դիտորդ անդամ և սերտորեն համագործակցում է ԵԺԿ անդամ բոլոր առաջատար կուսակցությունների կանանց կազմակերպությունների հետ, բարձրացնում Հայաստանի համար հրատապ հանդիսացող խնդիրներ:

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%