Ոչ ստանդարտ հանգստի սիրահարների համար. լողացող առանձնատան կոնցեպտ
ЛАЙФBMT Group BMT Asia Pacific միջազգային ճարտարապետական ընկերության մասնաճյուղի մասնագետները ներկայացրել են «լյուքս» դասի SeaScape լողացող առանձնատների կոնցեպտ: Այս մասին հայտնում է novate.ru-ն:
Մեկ առանձնատան տարածքը կկազմի 65 քմ: Հաճախորդի ցանկության դեպքում դրա տարածքը կարելի է մեծացնել մինչև 170 քմ՝ ստանդարտ «հավաքածուին» ավելացնելով սոլյարի և լողավազան:
Հեղինակների կարծիքով՝ այդ նախագծի գլխավոր առանձնահատկություններից մեկը թափանցիկ գլանն է (4 մ տրամագծով) լողացող կառույցի կենտրոնում՝ ծովի մակարդակից իջեցված: Ավելին՝ այնտեղ կարելի կլինի անկողին տեղադրել:
Ներկայումս ընկերությունը հովանավորներ է փնտրում իր կոնցեպտի իրականացման համար:




1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



