Ինքնաթիռ-ավտոմեքենա՝ նոր դիզայնով և նոր հնարավորություններով
ЛАЙФNovate.ru-ի փոխանցմամբ՝ ամերիկյան Terrafugia ընկերությունը, որը մասնագիտացած է կոնցեպտուալ թռչող ավտոմեքենաների ստեղծման մեջ, իր հայտնի նախագծերից մեկի համար ներկայացրել է նոր դիզայն։ Խոսքը TF-X ավտոմեքենա-ինքնաթիռի մասին է։ Այժմ այն դարձել է ավելի ֆուտուրիստական, աերոդինամիկ ու զուսպ։
Մեքենայի շարժիչի հզորությունը կազմում է 300 ձիաուժ։ Ոչ պակաս կարևոր է, որ շարժիչն էլեկտրոնային է։ Ավտոմեքենան սնվում է իոնային կուտակիչներից։ Թռիչքի ժամանակ TF-X-ի արագությունը 322 կմ/ժամ է, իսկ թռիչքի հեռավորությունը ամբողջական լիցքավորման դեպքում կազմում է 800 կիլոմետր։
Ցամաքային ռեժիմից օդայինի անցում կատարելու համար պահանջվում է թռիչքուղի։ Հեռանկարում TF-X-ի ստեղծողները ցանկանում են ավտոմեքենային օժտել այնպիսի գործառույթով, որ նա կարողանա ուղղահայաց թռիչքներ ու վայրէջքներ կատարել։ Սակայն այդ տեխնոլոգիայի կիրառումն զգալիորեն կավելացնի էներգիայի ծախսերը։







