Տավուշի մարզում բացվել է Շախմատի ակադեմիայի 5-րդ մասնաճյուղը
СПОРТԱյսօրվանից Տավուշի մարզի Աչաջուր գյուղի շախմատի պատանեկան դպրոցը դարձել է Հայաստանի Շախմատի ակադեմիայի մասնաճյուղ եւ կգործի որպես հենց այս կառույցի ենթակայությամբ:
Մասնաճյուղի բացման արարողությանը ներկա է գտնվել Հայաստանի Շախմատային ֆեդերացիայի փոխնախագահ, Հայաստանի Շախմատի ակադեմիայի տնօրեն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, ինչպես նաեւ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, պաշտոնատար այլ անձինք: Աչաջուրի մասնաճյուղը հինգերորդն է Տավուշի մարզում: Ավելի վաղ Հայաստանի Շախմատի ակադեմիայի մասնաճյուղեր են բացվել մարզի քաղաքներից չորսում՝ Իջեւանում, Դիլիջանում, Բերդում եւ Նոյեմբերյանում: Իսկ Աչաջուր գյուղական համայնքի շախմատի դպրոցը ներառվել է ակադեմիայի ենթակայության ներքո՝ հաշվի առնելով դպրոցի սաների արդյունքները մարզային եւ հանրապետական մրցաշարերում, մեծաթիվ տիտղոսները: