Բելգիահայերն Ադրբեջանի դեսպանատան առջեւ ցույց են անցկացրել
МЕЖДУНАРОДНОЕԲրյուսելում Ադրբեջանի դեսպանատան առջեւ ապրիլի 10-ին կայացել է Բելգիայի տարբեր քաղաքներից ժամանած հայերի բողոքի ցույցը: Այս մասին տեղեկացրին Անտվերպենում գործող «Նուարդ» մշակութային միության մամուլի ծառայությունից՝ նշելով «Հայկական եռագույնով ու բազմաթիվ ցուցապաստառներով, որոնց վրա գրված էր՝ «Մենք Արցախ ենք», «Ղարաբաղը մերն է», «Ադրբեջան, ձեռքերդ հեռու Արցախից», «Ալիեւ՝ ահաբեկիչ» եւ այլն, բելգիահայերը համերաշխություն ցուցաբերեցին Արցախի արդարացի պայքարին, պատրաստակամ եղան առաջին իսկ կանչի դեպքում մեկնել ռազմաճակատ:
Չնայած ոստիկանների աչալուրջ հսկողությանը, Ադրբեջանի դեսպանատան մուտքի մոտ ցուցարարներից մեկը դրեց «Կոկա-կոլա»-ի շիշ՝ որպես հավաստում այն բանի, որ անգամ վերջինս տարիքով մեծ է «դարավոր» Ադրբեջանից»:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



