Հարկադիր կատարողները բռնագանձելու փոխարեն նվիրաբերում են
ОБЩЕСТВОՄեր տեղեկություններով` Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները նույնպես միացել են Արցախում զոհված զինվորների ընտանիքներին օգնություն հատկացնելու գործընթացին:
Հարկադիր կատարողները զոհված զինծառայողների ընտանիքներին այցելության ընթացքում վերջիններիս իրենց աշխատավարձերից որոշակի գումար են հատկացրել՝ որպես օգնություն: Եզակի դեպքերից է, երբ հարկադիր ծառայության աշխատակցի այցը ինչ-որ բան վերցնելու փոխարեն, հակառակը, օգնություն տրամադրելու գործոնով է պայմանավորված:
Մասնավորապես, հարկադիր կատարման ծառայության ողջ անձնակազմը կամավոր՝ իր մեկ ամսվա աշխատավարձի մի մասը հատկացնում է Արցախի Հանրապետությանը, իսկ մյուս մասը՝ վերջին օրերին ռազմական գործողությունների ընթացքում զոհված քաջորդիների ընտանիքներին, ինչպես նաեւ՝ վիրավորված զինծառայողներին։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час



