«Զինվորիս հետ» նախագծի շրջանակում հավաքվել է ավելի քան 12 մլն դրամ
ОБЩЕСТВОՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ ապրիլի 9-ին՝ ժամը 19:00-ին, Կասկադ համալիրում կայացած «Զինվորիս հետ» խորագրով բացօթյա համերգ-դրամահավաքի արդյունքում զոհված զինվորների և ազատամարտիկների ընտանիքներին տրամադրելու նպատակով հավաքվել է 5 միլիոն 210 հազար ՀՀ դրամ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբից:
«Զինվորիս հետ» նախագծին են միացել նաև ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող հետևյալ ՊՈԱԿ-ների աշխատակիցները.
- Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն,
- Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ,
- Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն,
- Կ. Ստանիսլավսկու անվան պետական դրամատիկական թատրոն,
- Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն,
- Համազգային թատրոն,
- Հայաստանի ազգային կինոկենտրոն,
- Կամերային երաժշտության ազգային կենտրոն,
- Հայաստանի պետական ֆիլհարմոնիա,
- Հայաստանի պարի պետական համույթ,
- Խամաճիկների պետական թատրոն,
- Թ. Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական վաստակավոր անսամբլ,
- Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթ,
- Հայաստանի ազգային պատկերասրահ,
- Հայաստանի պատմության թանգարան,
- Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն,
- Հայաստանի ազգային գրադարան:
Վերջիններիս կողմից հանգանակված գումարը կազմում է 6 միլիոն 859 հազար 500 ՀՀ դրամ:
Ընդհանուր հավաքվել է 12 միլիոն 69 հազար 500 դրամ:
«Զինվորիս հետ» ակցիան շարունակվում է:
1
«Не регистрировать и не допускать»: политическая анатомия опасного мышления. «Паст»
2
Посол Ирана: Мы уважаем подход Армении по диверсификации
3
Марукян: Если власти победят, отыграются на пенсионерах за повышение пенсий
4
Смена власти, реальная возможность выбора, оздоровление политического поля: формируется новый оппози...
5
Грузовики стоят на границе, а власть хвастается в Facebook: «Паст»



