16-ամյա աղջիկը ծեծել է հղի ծանոթուհուն՝ հաղորդագրության համար (տեսանյութ 18+)
ОБЩЕСТВОՊրիմորյեի շրջանի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել՝ երիտասարդ կնոջ ծեծի կապակցությամբ։ Նախնական տեղեկություններով՝ 16-ամյա անչափահաս աղջիկը դաժան ծեծի է ենթարկել ծանոթուհուն, ով նաեւ հղի է։ Նման դաժան ծեծի պատճառը տուժածի հեռախոսից ուղարկած հաղորդագրությունն է եղել։
Ընդ որում, անչափահասի ընկերուհին նկարահանել է, թե ինչպես է ծեծի ենթարկվում 20-ամյա Ալյոնան։ Ընդ որում, 16-ամյա Մարգարիտան ծեծելիս հայհոյանքների տարափ է թափում աղջկա վրա։
Տեսանյութում նաեւ տղամարդու ձայն է լսվում, ինչից պարզ է դառնում, որ այդ ամենին բազմաթիվ ականատեսներ են եղել, սակայն ոչ ոք չի միջամտել ու օգնել հղի կնոջը։
Բարեբախտաբար, կինը չի տուժել, իսկ 16-ամյա Մարգարիտան ձերբակալված է։
Պատրաստեց Past.am-ը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



