Հայ բռնցքամարտիկը չհաղթահարեց հունգարացու արգելքը
СПОРТԹուրքական Սամսուն քաղաքում խաղային 4-րդ օրը երկրորդ մենամարտն անցկացնող Արման Հովիկյանը (75 կգ) չհաղթահարեց 1/8 եզրափակիչ փուլի արգելքը:Օլիմպիական խաղերի վարկանշային մրցաշարում 75 կգ քաշային Հովիկյանը ուժերը չափեց Հունգարիայի ներկայացուցիչ Զոլտան Հարցսայի հետ:
Հայ բռնցքամարտիկը չկարողացավ հաղթահարել մրցակցի արգելքը` դուրս մնալով վարկանշային մրցաշարից: Չնայած այս պարտությանը, 10 մարզիկներով թուրքական Սամսուն ժամանած Հայաստանի պատվիրակությունը բավականին մարտական է տրամադրված:
«Չնայած անվտանգության աշխատակիցների զգուշացումներին, այնուամենայնիվ, Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկները շարունակում են կրել «Armenian Boxing Team» գրությամբ մարզահագուստներ եւ իրենց մարզիչների ուղեկցությամբ հենց այդ մարզահագուստներով են մոտենում ռինգին: Հավաքականի մարզիկներից շատերը Թուրքիայում կամ Ադրբեջանում մրցումների մասնակցության փորձ ունեն և նմանատիպ ճնշումները պետք է որ խոչընդոտ չհանդիսանան մեր մարզիկների համար: Նրանք կկարողանան շարունակել պայքարը նույն ոգով»,- ասված է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ապրիլի 12-ին տարածած հաղորդագրության մեջ:
Ապրիլի 12-ին ռինգ են դուրս գալու նաև Հայաստանը ներկայացնող Արամ Ավագյանը (56 կգ), Վլադիմիր Մարգարյանը (69 կգ) և Նիկոլ Արությունովը (81 կգ):