Պակիստանում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 69-ի
ОБЩЕСТВОՊակիստանում հորդառատ անձրեւների ու ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 69-ի, եւս 36 մարդ տուժել է, հաղորդում է «ՍԻնհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Պակիստանի արտակարգ իրավիճակների ազգային վարչության (NDMA) տվյալները: Ավելի վաղ նշվում էր 51 զոհի եւ 21 տուժածի մասին:
NDMA տվյալների համաձայն, այս պահի դրությամբ աղետի գոտում է հայտնվել 294 հազար մարդ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Վարչության ներկայացուցիչ Ռիմա Զուբերիի խոսքով, հուլիսի 15-ին տարածաշրջանում սկսված հորդառատ անձրեւների հետեւանքով ջրի տակ են մնացել 635 գյուղեր, ավելի քան 1,8 հազար տներ ավերվել են:
Առավել շատ տուժել են Փենջաբ, Հայբեր Պահտունհվա եւ Բելուջիստան նահանգները: Իշխանությունները շարունակում են փրկարարական-որոնողական աշխատանքները:
1
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян
4
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате
5
Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank



