ԻՊ-ի զինյալների թիվն ամենացածրն է վերջին երկու տարվա ընթացքում. Պետդեպ
МЕЖДУНАРОДНОЕ«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների թիվը ներկայում ամենացածրն է վերջին երկու տարվա ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալ Էնթոնի Բլինկենը՝ ելույթ ունենալով Կոնգրեսի Սենատի հատկացումների կոմիտեում կայացած լսումների ժամանակ:
«Մենք գտնում ենք, որ ԴԱԻՇ-ի զինյալների թիվը մինչեւ ամենացածր մակարդակ է նվազել այն ժամանակվանից, երբ մենք սկսեցինք հետեւել նրանց 2014 թվականին»,- նշել է նա:
Բլինկենը նաեւ պատմել է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակահաբեկչական կոալիցիայի հաջողությունների մասին: «Մենք Իրաքում ազատագրել ենք այն տարածքի 40 տոկոսը, որը մեկ տարի առաջ վերահսկում էր ԴԱԻՇ-ը, եւ Սիրիայում՝ 10 տոկոսը»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
2
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
3
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
4
Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank
5
Стартовал финальный этап турнира Junius



