Քլինթոնը եւ Սանդերսը հավասարվել են իրենց ժողովրդականությամբ, Թրամփի աջակցությունը նվազել է. հարցում
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը հավասարվել են Դեմոկրատական կուսակցության կողմնակիցների շրջանում իրենց ժողովրդականության ցուցանիշով, հանրապետականների շրջանում միլիարդատեր Դոնալդ Թրամփի վարկանիշը վերջին օրերին փոքր-ինչ նվազել է: Այդ մասին, ինչպես տեղեկ ացնում է «Արմենպրես»-ը, վկայում են համազգային հարցման հրապարակված արդյունքները, որը Ipsos միջազգային սոցիոլոգիական կենտրոնն անցկացրել է Reuters գործակալության հետ համատեղ:
Եվ Քլինթոնի, եւ Սանդերսի օգտին ներկայում պատրաստ են քվեարկել ԱՄՆ-ի այն քաղաքացիների թվից հարցվածների 48-ական տոկոսը, որոնք աջակցում են դեմոկրատների կուսակցությանը: Ipsos-ի եւ Reuters-ի հարցման արդյունքների համաձայն, որոնք հրապարակվել էին ապրիլի 9-ին, նախկին պետքարտուղարը ժողովրդականությամբ գերազանցում էր սենատորին, այն պահին նրան աջակցում էր հարցվածների 53 տոկոսը, Սանդերսին՝ նույնքան հարցվածներ, որքան եւ այժմ՝ 48 տոկոս:
Հանրապետականների շրջանում ֆավորիտ է մնում Թրամփը: Նրա օգտին պատրաստ են իրենց ձայնը տալ նրա կուսակցության կողմնակիցների թվից հարցվածների 41 տոկոսը: Երկրորդ տեղում միլիարդատիրոջ հիմնական մրցակիցն է՝ Տեխասի նահանգից սենատոր Թեդ Քրուզը (45 տոկոս), երրորդում՝ Օհայոյի նահանգապետ Ջոն Քեյսիկը (18 տոկոս):
Միլիարդատերը հանրապետականների մրցարշավի առաջատարն է անցյալ տարվա հուլիսից, սակայն անցած շաբաթ, Ipsos-ի եւ Reuters-ի տվյալներով՝ նրա վարկանիշն ավելի բարձր էր, այն կազմում էր մոտավորապես 42,9 տոկոս:
Հարցումն անցկացվել է ապրիլի 8-ից մինչեւ 12-ն ընկած ժամանակահատվածում, այսինքն՝ ապրիլի 6-ին Վիսկոնսինի նահանգում կայացած փրայմերիզներից հետո, որոնցում Թրամփը եւ Քլինթոնը պարտություն կրեցին: Նախընտրական արշավի հաջորդ կարեւոր փուլը կդառնան ապրիլի 19-ին Նյու Յորքում կայանալիք փրայմերիզները, որոնց ընթացքում վիճարկվելու են 291 դեմոկրատ պատվիրակների եւ 95 հանրապետական պատվիրակների ձայները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



