Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ադրբեջանում ՊՆ-ից պահանջում են հայտնել սեփական կորուստների հստակ թիվը

ОБЩЕСТВО

 Ադրբեջանի պաշտոնական շրջանակները, այդ թվում` պաշտպանության նախարարությունը քար լռություն են պահպանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ապրիլի սկզբին իրագործած ռազմական ագրեսիայի արդյունքում հայկական զինված ուժերի կողմից ոչնչացված իր զինծառայողների հստակ թվի հարցում` սեփական հասարակությունից թաքցնելով կորուստի իրական չափը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլըգ» թերթն այդ առնչությամբ գրում է, որ դրա փոխարեն, իշխանություններն իրենց «Ենի Ազերբայջան» թերթի սադրանքով   շարունակում են զոմբիացված երիտասարդների միջոցով ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիի տան դիմաց ամոթալի բողոքի ակցիաներն այն բանի համար, որ նա համարձակվել է քննադատել վերնախավը՝ ղարաբաղյան ճակատում ունեցած պարտության համար:

«Լավ կլիներ, որ Ալի Քերիմլիին անտեղի զրպարտելու փոխարեն «Ենի Ազերբայջան»-ը պաշտպանության նախարարությունից պահանջեր հայտնել սպանված զինծառայողների հստակ թիվը», -գրում է թերթը:

Թերթի փոխանցմամբ` Ադրբեջանի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ադրբեջանական զինված ուժերի ապրիլյան ագրեսիայի արդյունքում մեծ թվով զինծառայողներ եւ ռազմական տեխնիկա կորցնելու հետ կապված, հայտարարել է, որ տասնյակ միլիարդավոր դոլարներ ծախսած բանակը չպետք է մոտ 100 սպանված զինծառայող ունենար:

Ալի Քերիմլին դժգոհել էր, որ ադրբեջանական պաշտոնական շրջանակները ժողովրդից թաքցնում են հայկական կողմի հակահարվածների արդյունքում ոչնչացված ադրբեջանցի զինծառայողների իրական թիվը, ինչի համար իրենք հարկադրված այդ մասին տեղեկությունները ձեռք են բերում սոցցանցերում անկախ լրագրողների բերած տվյալներից:

Քերիմլին Facebook-ի իր էջում հիշեցրել էր Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից Լեռնային Ղարաբաղը «վերագրավելու» մասին ամեն օր հորջորջվող` «պետք լինի՝ Ղարաբաղը կվերցնենք» արտահայտությունը, եւ հարց տվել նրանց. «Բա ինչու՞ չկարողացաք վերցնել»:

«Եթե խոսում եք բանակի բարձր պատրաստվածության, անկախ կրոնական, էթնիկ տարբերություններից` հասարակության միասնականության, աշխարհի, հարեւանների, հատկապես` Թուրքիայի բարձր մակարդակի աջակցության, հակառակորդի դժվար վիճակում եւ խուճապի մեջ լինելու մասին, ապա ինչու՞ չկարողացաք կատարել ձեր «պետք լինին…»: Խնդրում եմ, այլեւս «պետք լինի…» տեսակի արտահայտություններ մի արեք, դա լուրջ չի ընդունվելու», -գրել էր նա:

Ադրբեջանի իշխանությունները Ալի Քերիմլիի տան առաջ բողոքի ակցիաներ են կազմակերպել, որոնց մասնակիցները նրան «դավաճան», «հայամետ», «թշնամի» են անվանել:

Ադրբեջանի իշխանություններին քննադատել է նաեւ ընդդիմադիր եւ ժողովրդավար ուժերի «Ազգային խորհուրդ» դաշինքը, որի կողմից այդ առնչությամբ արված հայտարարության մեջ ասվում է, որ  «23 տարի անընդհատ «պետք լինի Ղարաբաղը կվերցնենք» հորջորջող ռեժիմի բանակը չի կարողացել ճիշտ գործողութուններ իրականացնել»:

Ադրբեջանական ռազմական հետազոտութունների «Խազար» ինստիտուտի ապրիլի 11-ի տվյալներով` ապրիլի 1-5-ին ադրբեջանական կողմի կորուստը կազմել է 93զինծառայող, որոնցից 52-ը զինվորներ են, 10-ը` պայմանագրային զինծառայողներ, 10-ը` ենթասպա, 21-ը` սպաներ: «Խազարին» հայտնի է դարձել ադրբեջանականկողմից 3 4 վիրավոր զինծառայող լինելու մասին եւս:

ԼՂՀ ՊՆ տվյալներով` ապրիլի 1-5-ին ԼՂՀ դեմ ռազմական սադրանքին հայկական կողմի ջախջախիչ հակահարվածի արդյունքում Ադրբեջանը կորցրել է 2 ուղղաթիռ, 24 տանկ, 3 հետեւակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 7 անօդաչու սարք, 1ՄՄ 21 ռեակտիվ հրետանու մարտական մեքենա: Մարտական գործողութունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 500 կորուստ, մոտ 2000 վիրավոր:-

 

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%