Պակիստանում առնվազն 18 մարդ է զոհվել ավտոբուսի եւ բեռնատարի բախման հետեւանքով
МЕЖДУНАРОДНОЕԱռնվազն 18 մարդ է զոհվել, եւս 14-ը՝ տուժել Պակիստանի Փենջաբ հյուսիսարեւելյան նահանգի վարչական կենտրոնում՝ Ֆեյսալաբադ քաղաքում, ավտոբուսի եւ բեռնատարի բախման հետեւանքով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սինհուա գործակալությանը:
Ընդամենն ավտոբուսում եղել են 50-ից ավելի ուղեւորներ: Վիրավորները հոսպիտալացվել են:
Ըստ նախնական տեղեկատվության՝ ավտոբուսը վազանց կատարելիս բախվել է հանդիպական գոտիով շարժվող բեռնատարին: Ճանապարհատրանսպորտային պատահարի ենթադրյալ մեղավորը՝ ավտոբուսի վարորդը, զոհվել է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



