Մհեր Սեդրակյանի որդու եկամուտները գերազանցում են 400 միլիոն դրամը
ЭКОНОМИКАԿառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Սեդրակյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր 2015թ-ի հայտարարագիրը:
Ըստ հայտարարագրի՝ կրտսեր Սեդրակյանը նախորդ տարի 800 հազար դրամով հողամաս է գնել, այդպիսով իրեն պատկանող հողամասերի թիվը հասցնելով 10-ի: Նրա դրամական միջոցները նախորդ տարի ավելացել են 150 միլիոն դրամով՝ 300 միլիոն դրամից դառնալով 450 միլիոն դրամ:
Դավիթ Սեդրակյանի նախորդ տարվա եկամուտը գոյացել է չորս միլիոն 308 հազար 778 դրամ աշխատավարձից եւ 408 միլիոն դրամ շահաբաժնից:
Նա արտադրական, առեւտրային եւ սպասարկման ոլորտի գործունեություն իրականացնող «Դավիթ եւ Էլինա», «Դռագսման» ՍՊԸ-ների հիմնադիրն ու 100% բաժնետերն է: Միաժամանակ հանքարդյունաբերության ոլորտի գործունեություն իրականացնող «ԴԻ ԷՅ Մայնինգ» ընկերության 50% բաժնետերը:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան