Քանյե Ուեսթը Շոտլանդիայում իջեւանել է համեստ հյուրանոցում, որտեղ նկարահանելու է իր նոր տեսահոլովակը
ЛАЙФՔանյե Ուեսթը օրերս Մեծ Բրիտանիա էր ժամանել, որտեղ ներկայացնում էր իր նոր ալբոմը: Daily Mail-ը գրել է, որ հետո ռեփերը Շոտլանդիա էր մեկնել ու իջեւանել Շոտլանդիայի արեւմուտքում՝ Սքայ կղզում, գտնվող մի համեստ հյուրանոցում:

Այստեղ 38-ամյա ռեփերը նկարահանելու է նոր տեսահոլովակ իր նոր ալբոմի երգերից մեկի համար:
Երաժիշտն ու նրա թիմը նախապես պատվիրել էին այդ ամբողջ համեստ հյուրանոցը, ու ի դեպ Քանյեն այնտեղ դեռ ոչ մի սկանդալի մեջ չի հայտնվել, իսկ հյուրանոցի տերերը՝ Էննի Գրեսին ու Քեն Գաննը, նշել են, որ միշտ ուրախ կլինեն Ուեսթին տեսնել իրենց հյուրանոցում:
«Քանյեն իդեալական հյուր է, շատ քաղաքավարի ու հաճելի»,- նկատել է Էննին:

Ահա այսպիսի շրջապատում էր Ուեսթը:
1
Аршак Карапетян отвечает на комментарии зрителей
2
Когда вся Армения была одной командой. Никита Симонян и «Арарат-73»
3
Цифровые решения на валютном рынке: IDBank и Rate.Trading на выставке DigiTec 2026
4
Ucom и Impact Hub Yerevan подвели итоги третьего этапа программы по развитию зелёного предпринимател...
5
Ucom — стратегический технологический партнер соревнования по кибербезопасности Non-Artificial CTF 2...



