Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հայաստանում տնտեսությունը կզարգանա նորագույն մաքուր տեխնոլոգիաների կիրառմամբ

ЭКОНОМИКА

Հայաստանում ՓՄՁ-ների համար Մաքուր տեխնոլոգիաների գլոբալ ինովացիոն ծրագիրը եզրափակեց Հայաստանում իր եռամյա գործունեության արդյունքները: Ծրագիրն իրականացնում է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ) և ֆինանսավորում Գլոբալ էկոլոգիայի հիմնադրամը: «Հայաստանը տարածաշրջանում առաջինը միացավ նախագծին: Շատ այլ երկրների հետ համեմատած՝ մեր ֆինանսավորումը բավականին քիչ էր՝ ընդամենը 500.000 դոլար 3 տարվա համար, բայց մենք գրանցել ենք առավել ցայտուն արդյունքներ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանում ՄԱԱԶԿ ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանը:

Նրա կարծիքով՝ դա պայմանավորված է հայ մասնագետների նորարարական մտքի ներուժով: Ծրագրի զարգացումը հիմնականում իրականացվում է 4 ուղղությամբ՝ էներգետիկա, էներգախնայուղություն, ջրերի կայուն կառավարում և թափոններից էներգիայի ստացում: Հայաստանում ծրագրի ղեկավարը կարծում է, որ տնտեսությունը պետք է զարգանա մաքուր տեխնոլոգիաների կիրառմամբ:

«Ծրագրի իրականացման հիմնական խոչընդոտները ֆինանսական միջոցների պակասն ու համապատասխան ներդրումային գրվաչություն ստեղծելն են: Մյուս խնդիրը մեր գիտական ներուժը երկրում պահելը և դրա զարգացման համար պայմաններ ստեղծելն է»,- նշեց Սիմոնյանը:

Նա հավելեց, որ առկա են նաև որոշ մարքետինգային դժվարություններ, բայց դա ավելի հեշտ լուծելի հարց է: ՄԱԱԶԿ կենտրոնական գրասենյակի էներգետիկայի վարչության ծրագրերի ղեկավար Մարկ Դրայեկը նշում է, որ ծրագրի նպատակն է համատեղել նորարարությունն ու տնտեսական աճը, որպեսզի կլիմայի փոփոխության բացասական հետևանքները հաղթահարվեն կայուն զբաղվածության մթնոլորտում:

«Հատկանշական է, որ սա միայն ՄԱԱԶԿ ծրագիր չէ. այն պատկանում է ՀՀ-ին, քանի որ համապատասխան աջակցություն է ստացել Էկոնոմիկայի, գյուղատնտեսության ու արտաքին գործերի նախարարություններից ու ՀԿ-ներից, ուստի համոզված եմ, որ այս ծրագրային հնարավորությունները հանձնվում են ՀՀ-ին, որն էլ կապահովի դրա շարունակությունը»,- հավելեց Դրայեկը: Նա նաև ընդգծեց, որ տրամադրված աջակցությունը միայն գումարային չէ, այլև խորհրդատվական է, որով իրենք հայաստանցի նորարարներին օգնում են ձեռք բերել ու հետագայում կիրառել նոր գիտելիքներ: ՀՀ բնապահպանութ յան նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանի խոսքով՝ 2011 թ. Հայաստանը որդեգրել է «կանաչ» տնտեսության անցման գործընթացները, ինչը մեր իսկ շահերից է բխում: Հայաստանյան արդյունաբերությունում, մասնավորապես փոքր և միջին ձեռնարկությունների համար, մրցակցային եղանակով մշակվել են նորարարական «կանաչ» մեթոդներ, որոնք բիզնեսը կդարձնեն ավելի արդյունավետ, շահութաբեր ու «կանաչ»:

Բնապահպանության ոլորտում կարևորագույն խնդիրը, նրա համոզմամբ, անձի պատասխանատվության խնդիրն է: «Մարդը երկար տարիներ առանց պատասխանատվություն կրելու շահագործել է շրջակա միջավայրը: Ժամանակն է մեր առօրյայում «կանաչացումը» դարձնել գերակա խնդիր»,- նշեց Հակոբյանը:

Նրա համոզմամբ՝ պետք է ապացուցել, որ նոր տեխնոլոգիաների կիրառումն ավելի ձեռնտու տարբերակ է, ինսչպես նաև հետամուտ լինել, որ նորարարական ձեռքբերումները ներդրվեն գործող բիզնեսում: 2013 թ. փետրվարին Հայաստանը Արևելյան Եվրոպայի երկրներից առաջինը միացավ ՄԱԱԶԿ-ին:

Ծրագրի նպատակն է ի հայտ բերել մաքուր տեխնոլոգիաների հիման վրա նոր բիզնեսներ, զարգացնել դրանց ունակությունները, բիզնես գաղափարներն ու իրագործել դրանք: Նախագծի հիմնական բաղադրիչի՝ ակսելերացիոն ծրագրի շրջանակներում կազմակերպվել է մաքուր տեխնոլոգիաների բիզնես գաղափարների երկու ազգային մրցույթ: Հաղթող 8 թիմերը ստացել են 10-հազարական ԱՄՆ դոլար դրամաշնորհ՝ կյանքի կոչելու իրենց ինովացիոն ծրագերը: Հաղթող թիմերից 2-ը մասնակցել են Սիլիկոնյան հովտում «Clean Open» գլոբալ բիզնես ֆորումին ու ներկայացրել իրենց գաղափարները վենչուրային հիմնադ րամներին, ներդրողներին ու ոլորտի փորձագետներին: Ծրագիրը ֆինանսավորել և խրախուսել է այնպիսի գաղափարներ, ինչպես, օրինակ, անվադողերի մշակումից դիզելային վառելիքի ստացումը, ջրի կենսաքայքայվող աբսորբենտը, մեծապես արդյունավետ արևային կուտակիչը, առանց այրման և վտանգավոր արտանետումների էներգիա արտադրելու տեխնոլոգիան և այլն:

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества