Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Վախճանվել է վաստակավոր երկրաբան Սաբիր Նիկոլայի Ստեփանյանը

ОБЩЕСТВО

Ապրիլի 12-ին` կյանքի 83-րդ տարում վախճանվել է ՀԽՍՀ վաստակավոր երկրաբան, ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ, հասարակական-պետական անվանի գործիչ Սաբիր Նիկոլայի Ստեփանյանը:

Սաբիր Ստեփանյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Սաբիր Ստեփանյանի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 14-ին, ժ. 18:00-20:00` Նոր Նորքի Սուրբ Սարգիս Եկեղեցում, քաղաքացիական հրաժեշտը` ապրիլի 15-ին, ժ. 12:00-14:00` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը (Իսահակյան, 1), հուղարկավորությունը` Երևանի կենտրոնական գերեզմանատանը:

Սաբիր Նիկոլայի Ստեփանյանը ծնվել է 1933 թվականի հունվարի 13-ին` Ղազախ քաղաքում, ծառայողի ընտանիքում:

1951 թվականին ավարտել է Երևանի լեռնամետալուրգիական տեխնիկումը, 1962 թվականին` Վորոնեժի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը:

1951-1954 թվականներին աշխատել է Քաջարանում, եղել է պաշարների հաշվարկման խմբում երկրաբան, հորատման երկրաբան, ապա Քաջարանի երկրաբանահետախուզական տեղամասի պետ, իսկ 1954-1955թթ.` Փխրուտի երկրաբանահետախուզական խմբի պետ:

1955-1957 թվականներին եղել է Ագարակի երկրաբանահետախուզական խմբի պետ, 1957-1958 թվականներին Հոկտեմբերյանի նավթի և գազի որոնման և հետախուզման խոր հորատման խմբի պետ:

1962-1964 թվականներին Վայոց Ձորի երկրաբանաորոնողական արշավախմբի պետ, 1964-1967 թվականներին խմելու ջրի հիդրոերկրաբանական արշավախմբի պետ (Էջմիածնի շրջան):

1967 թվականին նշանակվել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն, իսկ 1971 թվականին` Հրազդանի լեռնաքիմիական կոմբինատի տնօրեն:

1977-1983 թվականներին եղել է «Հայոսկի» արտադրական միավորման տնօրեն:

1983-1986 թվականներին` ՀԽՍՀ գազաֆիկացման կոմիտեի նախագահ:

1986-1990 թվականներին` ՀԽՍՀ նյութատեխնիկական մատակարարման պետական կոմիտեի (Պետմատ) նախագահ, ՀԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահության անդամ:

1987 թվականին ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 11-րդ գումարման պատգամավոր: 

1988 թվականի դեկտեմբերի 8-ից եղել է Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման հանձնաժողովի անդամ։

1991-1992 թվականներին եղել է Թուրքիայում ԽՍՀՄ առևտրային ներկայացուցչի տեղակալ։

1993-1998 թվականներին` Ռուսաստանի  Դաշնության էկոնոմիկայի նախարարության Միջինասիական հանրապետությունների, Ղազախստանի և Հայաստանի հետ տնտեսական համագործակցության բաժնի վարիչ, ՀՀ և ՌԴ միջև առևտրատնտեսական համագործակցության հանձնաժողովի նախագահի տեղակալ:

1998 թվականին վերադարձել է Հայաստան և նշանակվել «Հայոսկի» միավորման գլխավոր տնօրեն:

2002-2004 թվականներին եղել է «Արմենալ» (Կանազ) ԲԲԸ մատակարարման գծով տնօրեն։

Պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար» (1966թ.) և «Պետական սահմանի գերազանց պահպանության համար» (1968թ.) մեդալներով, Աշխատանքային կարմիր դրոշի (1971թ. և 1977թ.) և Ժողովուրդների բարեկամության շքանշաններով (1989թ.), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով (2012թ.), Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո շքանշանով (2012թ.): 2013 թվականին պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

ՀԽՍՀ վաստակավոր երկրաբան էր (1969թ.), ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ (2003թ.), նաև Ագարակի և Հրազդանի պատվավոր քաղաքացի:

Անգնահատելի է Սաբիր Ստեփանյանի` տաղանդավոր, հմուտ ղեկավարի, գիտնականի, հասարակական-պետական գործչի, մեծ հայրենասերի և մեծ մարդու ներդրումը Հայաստանի տնտեսության զարգացման գործում: Զբաղեցնելով տարբեր բարձր պաշտոններ` նա նշանակալի ծառայություններ է մատուցել Հայրենիքին իրեն վստահված բոլոր ոլորտներում: Մեծ է Սաբիր Ստեփանյանի ավանդը Հայաստանի արդյունաբերության, մասնավորապես հանքարդյունաբերության ոլորտում: Հմուտ ղեկավարի կարողությունները, մասնագիտական բարձր որակը և մարդու լավագույն հատկանիշները նրան դարձնում էին գրեթե անփոխարինելÕ « ցանկացած միջավայրում:

Նա միշտ աչքի է ընկել գործին իր անմնացորդ նվիրվածությամբ և վայելել գործընկերների սերն ու հարգանքը: Իր գիտելիքներն ու փորձը փոխանցելով գործընկերներին և երիտասարդներին` նա պատգամել է հավատարիմ մնալ ազգային բարձր արժեքներին և շարունակել ավագ սերնդի գործը հանուն Հայաստանի և հայ ժողովրդի արժանապատիվ ապագայի: 

Բոլոր նրան ճանաչողների հիշողության մեջ Սաբիր Ստեփանյանը միշտ կմնա որպես շիտակ, պայծառ անձնավորություն և վառ անհատականություն:

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը և նախարարության ողջ անձնակազմը խորապես վշտացած են ՀԽՍՀվաստակավոր երկրաբան, ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ, հասարակական-պետական անվանի գործիչ Սաբիր ՆիկոլայիՍտեփանյանի մահվան կապակցությամբ և հայտնում են իրենց ցավակցությունն ու զորակցությունը հանգուցյալի հարազատներին ումերձավորներին:

 

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%