Իրանը մարտին նավթի արդյունահանումը հասցրել Է երկու տարվա առավելագույն ցուցանիշին
ЭКОНОМИКАԻրանը մարտին նավթի արդյունահանումը փետրվարի համեմատությամբ ավելացրել Է օրական 139 հազար բարելով՝ մինչեւ օրական 3,291 մլն բարել, ինչը վերջին երկու տարվա առավելագույն ցուցանիշն Է: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետեւում Է ՕՊԷՔ-ի ամեն ամսյա զեկույցից՝ կողմնակի աղբյուրների տվյալների վկայակոչմամբ:
Հունվարին Իրանում նավթի արդյունահանումը կազմել Է օրական 2,944 մլն բարել, 2016 թվականի առաջին եռամսյակի ընթացքում՝ օրական 3,129 մլն բարել:
Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, հղում անելով Իրանի նավթի նախարարության՝ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Աքբար Նեմաթոլահիին, հայտնել Է, որ Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն հրավեր Է ստացել, բայց առայժմ վերջնական որոշում չի ընդունել նավթ արտադրող երկրների՝ ապրիլի 17-ին Դոհայում կայանալիք հանդիպմանը մասնակցելու վերաբերյալ:
2016 թվականի հունվարի մակարդակին նավթի արդյունահանման սառեցման հարցն ապրիլի 17-ին քննարկվելու Է Քատարի մայրաքաղաք Դոհայում կայանալիք հանդիպմանը: Ավելի վաղ նավթարդյունահանող երկրների մեծամասնությունը հաստատել Է իր մասնակցությունն այդ հանդիպմանը:
Ապրիլի 13-ին ավելի վաղ ՌԴ-ի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը ՏԱՍՍ-ին ասել Է, որ նավթարդյունահանող երկրների միջեւ նավթի հանույթի սառեցման շուրջ համաձայնությունը հնարավոր Է նաեւ առանց Իրանի մասնակցության: Նա նշել Է, որ համաձայնագիրը բաց Է, եւ բոլոր ցանկացողները կարող են դրան միանալ: Մինչ այդ Սաուդյան Արաբիան հայտարարել Էր, թե պատրաստ Է նավթի արդյունահանումը սառեցնել միայն Իրանի հետ միասին:
Ընթացիկ տարվա փետրվարի կեսերին Քատարի մայրաքաղաքում ՕՊԷՔ-ի մեջ մտնող Սաուդյան Արաբիայի, Քատարի, Վենեսուելայի նավթի նախարարները եւ Ռուսաստանի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը պատրաստակամություն են հայտնել 2016 թվականին նավթարդյունահանումը միջին հաշվով պահպանել ընթացիկ տարվա հունվարի մակարդակի վրա՝ հումքի գները կայունացնելու համար, եթե նավթ արտադրող մյուս երկրները միանան այդ նախաձեռնությանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: