Ծանրամարտիկ Առաքել Միրզոյանը 3-րդն էր իր ենթախմբում
СПОРТՆորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող Եվրոպայի ծանրամարտի առաջնության շրջանակներում ապրիլի 13-ին ելույթ ունեցավ նաև Հայաստանի ներկայացուցիչ Առաքել Միրզոյանը, ով ընդգրկված էր 85 կգ քաշային ծանրորդների «C» ենթախմբի պայքարում:Հայ ծանորդի գրանցած ընդհանուր արդյունքը հույս չի ներշնչում նրա՝ մեդ ալ նվաճելու կամ գոնե լավագույն 10-յակում ընդգրկվելու հարցում:
«C» ենթախմբի պայքարում Միրզոյանը զբաղեցրել է 3-րդ տեղը՝ երկամարտի ընդհանուր 332 կգ արդյունք գրանցելով: Բացի Հայաստանի ներկայացուցչից՝ 85 կգ քաշային ծանրորդների «C» ենթախմբի պայքարին մասնակցում էին 9 մարզիկներ՝ 6 տարբեր երկրներից՝ Իռլանդիա, Իսպանիա, Իսրայել, Լիտվա, Հունգարիա և Ֆինլանդիա:
Միրզոյանը պոկում վարժությունում հաջողությամբ բարձրացրել է նախ 145 կգ-անոց, ապա նաև 151 կգ-անոց ծանրաձողը, սակայն 3-րդ մոտեցում այդպես էլ չի ունեցել: Հրում վարժությում հայ ծանրորդն իր առաջին մոտեցման ժամանակ բարձրացրել է 181 կգ-անոց ծանրաձող: Հաջորդ քաշը, որին մոտեցել է Միրզոյանը, եղել է 186 կգ, սակայն դա անհաղթարահելի է եղել մարզի համար: Երրորդ մոտեցման ժամանակ Միրզոյանը դժվարությամբ բարձրացրել է 187 կգ-անոց ծանրաձողը, սակայն այն չի հաշվվել մրցավարական անձնակազմի կողմից: Այսպիսով՝ երկամարտի ընդամենը 332 կգ ընդհանուր արդյունքով երբեմնի հզոր ծան րորդը «C» ենթախմբում զբաղեցրել է 3-րդ տեղը:
Տղամարդկանց 85 կգ քաշային կարգի «A» և «B» ենթախմբերում պայքարը կսկսվի ապրիլի 14-ին, սակայն այս պահին էլ պարզ է, որ անհավանական է Միրզոյանի գրանցած արդյունքից ինչ-որ ակնկալիքներ ունենալ: Ի դեպ, «A» և «B» ենթախմբերում մասնակցում են յուրաքանչյուրում 10-ական ծանրորդ: