Սերնդեսերունդ․ Աղջիկն ամուսնացել է մայրիկի ու տատիկի հագած հարսանեկան զգեստով (լուսանկար)
ЛАЙФԵրբ Ջուլիա Կենը որոշեց ամուսնանալ, երկար չմտածեց, թե ինչ զգեստ պետք է հագնի։ Նա ամուսնացավ այն նույն զգեստով, որով ամուսնացել է սկզբում իր տատիկը, ապա՝ մայրիկը։
Այս ավանդույթը սկսվել է 1953 թվականին, երբ Ջուլիայի տատիկը՝ Ֆիլլիսը, առաջին անգամ հագավ այս զգեստը։ 30 տարի անց նույն զգեստը հագավ նաեւ նրա դուստրը՝ Ջուլիայի մայրիկը։
«Առաջին անգամ ես այդ զգեստը հագա դեռահաս տարիքում, երբ գտա այն զգեստապահարանում։ Ես այն ժամանակ չէի կարող մտածել, որ դրանով ամուսնանալու եմ։ Երբ մայրս առաջարկեց, ես զգացի, որ դա հիանալի միտք է»,- պատմում է Ջուիան։
Ջուլիային հարսանիքի ժամանակ ուղեկցում էր նրա պապիկը, ով այս զգեստն արդեն երրորդ անգամ էր տեսնում։

Պատրաստեց Past.am-ը:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
3
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
4
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
5
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles



