Ադրբեջանը ականանետ է կիրառել Մարտակերտի եւ Թալիշի ուղղություններով. ԼՂՀ ՊԲ
ОБЩЕСТВОԱպրիլի 13-ի օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի առանձին հատվածներում հակառակորդի կողմից շարունակվել է խախտվել կողմերի միջեւ ձեռքբերված կրակի դադարեցման վերաբերյալ բանավոր պայմանավորվածությունը: Մասնավորապես, ժամը 17:15-18:00-ի սահմաներում առաջնային գծի հյուսիսարեւելյան (Մարտակերտ) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ), իսկ 17:50-ի սահմանում՝ 60 միլիմետրանոց ականանետ (8 արկ)՝ Թալիշի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հավատարիմ են մնացել կողմերի միջեւ ձեռքբերված բանավոր պայմանավորվածություններին եւ պատասխան քայլեր են ձեռնարկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



