Ճապոնիայի Sharp ընկերությունն արհեստական ինտելեկտով խոսող հեռախոս Է վաճառքի հանել
ОБЩЕСТВОՃապոնիայի Sharp ընկերությունը շուկայում ներկայացրել Է մարդակերպ ռոբոտ-հեռախոս՝ արհեստական ինտելեկտով, որի հետ կարելի Է խոսել: 19,5 սանտիմետր բարձրությամբ եւ շուրջ 390 գրամ քաշով ապարատը կառավարվում Է ձայնով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Խոսակցությանը զուգընթաց այն աստիճանաբար իմանում Է իր տիրոջ հակումներն ու սովորությունները եւ սկսում Է իրեն համապատասխան կերպ պահել:
Օրինակ՝ ռոբոտ-հեռախոսը կարող Է ինքը պարզել եւ զեկուցել եղանակի կանխատեսումը կամ հեռուստահաղորդումների ծրագիրը, հայտնել, որ «զանգահարում Է աշխատանքային գործընկերը», ունակ Է ինքնուրույն անտեսելու առանձին մուտքազանգեր եւ նման բաներ:
Ապարատն, ինչպես նշվում Է, օժտված Է նաեւ զբոսնելու եւ նույնիսկ պարելու ունակությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



