ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցությունը համապատասխանում է ՆԱՏՕ-ի շահերին. Ստոլտենբերգ
МЕЖДУНАРОДНОЕԵվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության պահպանումը համապատասխանում Է ՆԱՏՕ-ի շահերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմնպրես»-ը, Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել Է Միացյալ Թագավորության վարչապետ Դեւիդ Քեմերոնի հետ կայացած բանակցություններից հետո:
«Ես չեմ մեկնաբանի այն բանի շուրջ անցկացվող քննարկումները, թե արդյոք Մեծ Բրիտանիան պետք Է մնա ԵՄ-ի կազմում, թե դուրս գա դրանից: Թագավորության ժողովուրդը դա կորոշի,-ասել Է նա:-Բայց ես կարող եմ ասել՝ ինչ նշանակություն դա ունի ՆԱՏՕ-ի համար: Ուժեղ Մեծ Բրիտանիան Եվրոպայում բարիք Է մեր անվտանգության համար, դա լավ Է ՆԱՏՕ-ի համար, ուստի եւ ես ողջունում եմ դա»:
ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի հետագա անդամակցության շուրջ հանրաքվեն կկայանա հունիսի 23-ին: Դրա անցկացումը եղել Է Քեմերոնի նախընտրական խոստումների ցուցակում, ով, փետրվարի 18-19-ին կայացած եվրագագաթնաժողովի արդյունքում Բրյուսելի հետ գործարք կնքեց ԵՄ-ին Միացյալ Թագավորության անդամակցության հատուկ պայմանների վերաբերյալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



