Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հայ արտահանողները ռուսական շուկայում հանդիպում են խոչընդոտների. ՏՄՊՊՀ-ն հարցը ներկայացրել է ռուսական կողմին

ЭКОНОМИКА

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը Երևանում անցկացված ԵԱՏՄ հակամենաշնորհային քաղաքականության հարցերի քննարկմանը նվիրված նիստին բարձրաձայնել է խոչընդոտների մասին, որոնց հանդիպում են հայաստանցի արտահանողները ԵԱՏՄ անդամ-երկրների և, մասնավորապես, ռուսական շուկայում:Լրագրողների հետ զրույցում Արտակ Շաբոյա նը նշեց, որ իրենք պարբերաբար հանդիպում են արտահանողներին, ծանոթանում նրանց խնդիրներին, ուսումնասիրություններ կատարում, քանի որ Հայաստանի անդամակցությունն այս միությանը շատ կարևոր դեր ունի երկրի արտահանումը խրախուսելու տեսանկյունից: «Կարևոր խնդիրներից, որոնց հանդիպում են Հայաստանի տնտեսվարողները ԵԱՏՄ անդամ-պետությունների տարածքում, մասնավորապես, Ռուսաստանում կապված է նրա հետ, որ խոշոր առևտրային ցանցերը, սուպերմարկետները խտրական վերաբերմունք են ցուցաբերում արտահանող երկրների նկատմամբ: Օրինակ, այդ ցանցերը նախընտրում են աշխատել իրենց երկրի տեղական դիստրիբյուտոր ընկերությունների հետ: Այս դեպքում հայկական ընկերություններին այլընտրանք չի մնում, քան աշխատել նրանց հետ` ստիպված լինելով համաձայնել նրանց պայմաններին»,-ասաց Շաբոյանը: Նրա խոսքով` դիստրիբյուտորական ընկերությունները, որոնք կազմակերպում են իրացման գործընթացը, իրենց մարժան են ավելացնում, ինչը հանգեցնում է ՌԴ տարածքում հայկական ապրանքների թանակցմանն ու գնային տեսանկյունից դրանք դարձնում ոչ մրցունակ:

«Դեպքեր կան, որ խոշոր առևտրային ցանցերը, սուպերմարկետները վատացնում են իրացման պայմանները ընկերությունների համար: 2015 թվականի ուսումնասիրության արդյունքներով բազմաթիվ դեպքեր ի հայտ եկան, երբ այդ ցանցերը ինքնակամ իջեցնում են ձեռք բերվող ապրանքների գները կամ վճարման ժամկետներն են երկարացնում:  Դեպքեր կան, որ խոշոր առևտրային ցանցերը սուբյեկտիվ են որոշում, թե ինչպես ապրանքները ցուցադրեն իրենց առևտրային կենտրոններում: Փաստերի առկայության դեպքում այսպիսի քայլերը կարող են համարվել որպես հակամրցակցային գործունեություն և խոչընդոտել ԵԱՏՄ ընդհանուր տնտեսության զարգացումը»,-ավելացրեց Շաբոյանը: 

Նա տեղեկացրեց, որ ԵԱՏՄ իր գործընկերները համաձայնել են համատեղ ուսումնասիրություններ կատարել նշյալ խնդրի առնչությամբ: «Մասնավորապես, իմ ռուս գործընկերը համաձայնեց համընդհանուր ուսումնասիրություններ ու ստուգումներ սկսել խոշոր սուպերմարկետների նկատմամբ, որ այդ խնդիրները բացահայտվեն և կարգավորվեն»-նշեց պաշտոնյան: 

Շաբոյանն անդրադարձավ նաև ԵԱՏՄ տարածքում պետական գնումների կազմակերպման հարցերին` նշելով, որ ներկայում հիմնական խնդիրը էլեկտրոնային ստորագրությունների փոխադարձ ճանաչելիությունն է: «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո մեր երկրի բոլոր տնտեսվարողները իրավունք ունեն հավասար սկզբունքներով մասնակցել ԵԱՏՄ պետությունների տարածքում անցկացվող պետական գնումների մրցույթներին: Դա շատ լավ շուկա է Հայաստանի ապրանքների արտահանման առումով: Այնուհանդերձ, այս ոլորտում ևս կան խնդիրներ, որոնցից հիմնականը էլեկտրոնային ստորագրությունների փոխադարձ ճանաչման հարցն է: Մենք նիստի ընթացքում այդ հարցը բարձրացրեցինք: Նշեմ, որ այս ուղղությամբ ավելի ակտիվ աշխատանքներ ենք իրականացվելու»,-ասաց ՏՄՊՊՀ նախագահը` հավելելով, որ մրցակցության պաշտպանության մարմինները միայնակ չեն կարող լուծել խնդիրը, դրա համար էլ անհրաժեշտ է ներդնել այլ պետական մարմինների ջանքերը ևս: 

ԱՊՀ և ԵԱՏՄ պետությունների մրցակցային մարմինների ներկայացուցիչները ապրիլի 14-ին Երևանում անցկացրել են հակամենաշնորհային քաղաքականության հարցերին ուղղված նիստերը: Նիստերին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ԵՊՀ և ԵԱՏՄ անդամ-երկրների 30-ից ավելի պաշտոնյաներ:

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества