Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Քանի կամ, պիտի ծառայեմ». վիրավոր կապիտան Ազատ Ստեփանյանն ափսոսում է, որ չի հասցրել մի քանի թուրքի էլ ինքը խփել

ФОТО

Blognews.am-ը գրում է.

Օրերս BlogNews-ը Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում էր, որտեղ էլ հանդեպեց վիրավոր զինվորներից մեկի մայրիկին՝ Ժաննա Խուդոյանին։ Պայծառ դեմքով այս տիկինը շատ ուրախ էր. որդու ոտքի երրորդ վիրահատությունն էլ էր հաջող անցել: Զինվորի մոր խոսքով՝ յասամանները գրկած գարուն էր տանում զինվորներին, որ հիվանդասենյակում էլ գարնանային շունչ լինի:

 

«Իրենք չեն կարողանում իջնել, վայելել էս լավ եղանակը, գոնե սենյակում գարնան շունչ լինի»,- ասաց տկն Ժաննան, ով  26-ամյա կապիտան Ազատ Ստեփանյանի մայրն է։ Մեր հետագա զրույցն ավելի տպավորիչ էր. «Լինելով վիրավոր սպայի մայր՝ ես խոնարհվում եմ բոլոր մայրերի առաջ, ովքեր ծնել են այսպիսի տղաներ։ Հայ մոր ծնած զավակին ոչ ոք իրավունք չի տվել վախկոտ ու թույլ լինելու։ Մեր բոլոր տղաները՝ սովորական զինվորից մինչև բարձրաստիճան զինվորական, հաստատեցին դա»,- ասաց տկն Ժաննան ու խանդավառությամբ նշեց, որ որդին անպայման վերադառնալու է ծառայության. «Ազատը կիսատ թողած գործեր ունի։ Նույնիսկ եթե հենակներով մնա, իր ծառայությունը կշարունակի»։

Ավելի ուշ հանդիպեցի Ազատին: Նրա հետ զրույցից հետո հասկացա, որ իրեն նույնիսկ ավելորդ էր հարցնել ծառայության վերադառնալու մասին: «Ես իմ որոշումը 11 տարի առաջ եմ կայացրել, երբ ընդունվեցի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական  ինստիտուտ: Եթե բժիշկներն ինձ արգելեն ծառայել, այլ հարց է, բայց քանի դեռ կամ, նույնիսկ եթե ոչ որպես շարային, միևնույնն է, վերադառնալու եմ ծառայության»,- հստակ ասաց կապիտանը, ով բազմաբեկոր վնասվածք է ստացել: Նրա հիմնական խնդիրը կապված է ձախ ոտքի հետ: Երեք վիրահատություն է արվել, նախատեսվում է նաև չորրորդը:

Ազատը հպարտությամբ նշեց, որ ԱՊՀ երկրներում մեր բանակը ներկայացնելու համար պարապմունքների ժամանակ իր ստորաբաժանումը լավագույնն է ճանաչվել: Կապիտանը ծառայում է Եղնիկներում: «Երբ հակառակորդը հարձակվեց, մենք հեռու էինք մեր կիրառման շրջանից: Մինչև մեր տեղ հասնելը մյուս ստորաբաժանումների կողմից համարժեք պատասխանը տրվել էր: Ապրիլի 4-ին պատրասվում էինք մեր մարտական խնդիրները կատարելուն: Մինչ կհասցնեինք կատարել մարտական խնդիրները, հակառակորդի կողմից ամբողջ ճակատով կիրառվեց հրետանի, որի ժամանակ էլ վիրավորվեցի: Չհասցրինք գործողության անցնել,- ափսոսանքով ասաց Ազատը, ապա հավելեց,- հիմա ավելի շատ ատելություն ունեմ թուրքերի նկատմամբ: Միայն ափսոսում եմ, որ ժամանակից շուտ շարքից դուրս եկա, մի քանի թուրքի էլ ես կխփեի, մերոնց օգնած կլինեի»:

Այս օրերին հաճախ է քննարկվում թեման, թե տղաները սահմանին զենքի պակաս են ունեցել: Իրականում, մենք ոչ թե զենքի պակաս ունենք, այլ որոշ դեպքերում հակառակորդն այնպիսի կրակի տակ է պահել դեպի դիրք տանող ճանապարհները, որ հնարավոր չի եղել տղաներին օգնություն հասցնել: Ըստ Ազատի՝ այս պարագայում բնական երևույթ է, որ զենքը խնայողաբար են օգտագործել կամ այն, որ մարտի ժամանակ կարող է ստեղծվել իրավիճակ, երբ զինամթերքը վերջանում է, իսկ հակառակորդը շարունակում է գալ, այդ ժամանակ գործի են դրվում նաև բահեր ու ձեռքի տակ եղած այլ միջոցներ: «Եթե տունդ գող մտնի, պատառաքաղով էլ կկռվես»,- ասաց նա, ապա անդրադարձավ քննադատություններին, որ մենք 80-ականների զենքով ենք կռվում:

«Ամբողջ աշխարհը կռվում է 1947 թվականին Կալաշնիկովի ստեղծած «ԱԿ47»-ով: 80-ականների զենք ունենք ու դժգոհո՞ւմ ենք: «ԱԿ47»-ին առ էսօր  գերազանցող չկա, ինչի՞ մասին է խոսքը: Կամ, որ նախագահն ասում է՝ 80-ականների զենք, ի՞նչ գիտեք, ասածն ի՞նչ իմաստ ունի: Ես որ ասեմ՝ ֆիզիկապես թույլ եմ, եթե իմ տան վրա հարձակվեն, չեմ կարող պաշտպանել, գողերը կգան, չէ՞, բայց արդյոք ես թո՞ւյլ եմ, թե՞ սպասում եմ, որ գան ու բռնեմ իրենց… սա է հարցը: Ինչի՞ համար ասեմ, էս ունեմ, էն ունեմ, որ հակառակոդն ավելի՞ ուժեղանա՝ իր փողի, նավթի հաշվին: Թող իմանան 80-ականների զենք ունենք, թե իրականում ինչ ունենք, մենք գիտենք: Մեր զենքը պակաս չի, լավ էլ կա, էնքան  կա, որ ամբողջ հայ ազգին բաժանեն, գետնին զենք կմնա»,- շեշտեց Ազատը:   

Զինադադարի պայմանավորվածությանը կապիտանը չի ընդդիմանում, քանի որ երկիրն ունի գերագույն գխավոր հրամանատար, բայց իր կարծիքն էլ է հայտնում. «Հրամանը տրվել է, մենք կատարում ենք, բայց եթե ես լինեի որոշողը, եղածից ավել հող կվերցնեինք, հետո էդ 2 մետրը կշպրտեինք իրենց, որ ամբողջ աշխարհին ցույց տայինք, որ մենք մեր հողն ենք պահում, ձերը ձեզ վերցրեք, ու հիշեք, որ պետք լինի, ձերն էլ կտանենք»:

Մեր զրույցն ընդհատվեց, հիվանդասենյակ մտավ 2014-ի օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը Մարտակերտի ուղղությամբ հակառակորդի հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը կասեցնելիս զոհված ու «Արիության համար» մեդալով պարգևատրված Զորիկ Գևորգյանի մայրը, համբուրեց հիվանդասենյակում պառկած կապիտան Ազատ Ստեփանյանի ու ավագ լեյտենանտ Արամ Աբրահամյանի ճակատն ու շնորհակալություն հայտնեց որդու գործը շարունակելու համար: «Երանի ձեր մայրերին, որ թեկուզ վիրավոր, բայց տեսնում են ձեզ»,- ասաց նա:

Հետո խոսելն ավելի բարդ էր, անդրադարձանք մեր զինվորներին: Ազատը  մի բառով բնութագրեց սահմանին կանգնած 18-20 տարեկան տղաներին՝ «հալալ ա»: «Բնականաբար, երբ կողքիդ մեկը վիրավորվում է, զոհվում, քեզ համար անհասկանալի մի երևույթ է, բայց դա խուճապ չէ, ինչպես շատերը բնորոշում են: Մեր տղաները չեն վախեցել ու խառնվել այդ ամենից, թեև առաջին անգամ էին այս մասշտաբի գործողություններ ծավալվում: Մեր այժմյան սերնդին, դիրքապահ զինվորին հալալ ա՝ շատ դուխով են: Դա թե՛ ծնողի դաստիարակությունն է, թե՛ հրամանատարի, թե՛ Աստծո կողմից տրված պարգև է»,-եզրափակեց նա:

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%