Էկոնոմիկայի նախարարությունից վերցվել են արտաքին տնտեսական կապերին առնչվող գործառույթներն ու հանձնվել ԱԳ նախարարությանը.«Հայկական ժամանակ»
ЭКОНОМИКА«ՀԺ-ի տեղեկություններով մի քանի ամիս առաջ Էկոնոմիկայի նախարարությունից վերցվել են արտաքին տնտեսական կապերին առնչվող կարևոր գործառույթներն ու հանձնվել ԱԳ նախարարությանը։ Հիշեցնենք, որ գրեթե նույն ժամանակ արտաքին տնտեսական կապերը համակարգող փոխարտգործնախարար նշանակվեց պատգամավոր Խոսոով Հարությունյանի որդին Ռոբերտ Հարությունյանը, որը մինչ այդ ԵՏՄ տնտեսական հանձնաժողովում ՀՀ-ն ներկայացնող 3 նախարարներից Էր։
Մեր տեղեկություններով, Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը դժգոհել Է, թե այդպիսով նախարարության գործառույթներն ու նշանակությունը նվազել են: Մեզ հետ հեռախոսազրույցում Էկոնոմիկայի փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը հաստատեց, որ հիմա արտաքին տնտեսական կապերը պետք Է համակարգի Ռոբերտ Հարությունյանը, բայց դա համարեց դրական փոփոխություն»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։