Ереван, 27.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Նոբելյան մրցանակակիրները հանդիպեցին գիտություններով հետաքրքրված երիտասարդների հետ

ОБЩЕСТВО

Նոբելյան մրցանակակիրները հիացած են  Հայաստանով և «UWC Դիլիջան»  դպրոցով:  «Նոբելյան օրեր Երևանում» գիտական միջոցառման շրջանակում քոլեջի սաները, Երևանի ու Տավուշի մարզի ավագ դպրոցականներն ու ուսանողները հանդիպեցին Նոբելյան հինգ մրցանակակիրների՝Ադա Յոնաթի, Էյ-Իշի Նեգիշիի,  Դեն Շեխտմանի, Աhարոն Չիխանովերի, Ջոն Ռոբին Ուորենի հետ:

Հանդիպման ընթացքում դափնեկիրները համառոտ ներկայացրին իրենց անցած ուղին ու կատարած հայտնագործությունները, որոնց համար արժանացել են Նոբելյան մրցանակի: Այնուհետև հանդիպման մասնակիցներին հնարավորություն տրվեց իրենց հետաքրքրող հարցերն ուղղել գիտնականներին:

Աշակերտների այն հարցին, թե ինչպես են գիտնականները գտնում իրենց ոլորտում մոտիվացիա ու սկսում գիտնականի կարիերան, պրոֆեսորներ Շեխտմանը և Յոնաթն ասացին, որ գիտությունն իրենց հետաքրքրել է դեռ փոքր տարիքից:«Գաղտնիքը աշխարհը ճանաչելու ցանկության ու հետաքրքրասիրության մեջ է: Եվ շատ կարևոր է առջևում միշտ ունենալ բարձր նպատակ»,- ավելացրեց Շեխտմանը:

Երիտասարդները նաև ցանկացան լսել գիտնականների կարծիքն այն մասին, թե մարդկանց կյանքը երկարացնելու փորձերի հետևանքով արդյոք չի՞ խախտվի բնության հավասրակշռությունը, Երկիր մոլորակում գերբնակեցվածություն չի՞ առաջանա: Ադա Յոնաթն իր պատասխանում ընդգծեց, որ գիտության նպատակը մարդկանց կյանքն ավելի առողջ դարձնելն է, այլ ոչ թե առողջության որակով երկրագնդի գերբնակեցվածության հանգեցնելը:

Էյ-Իշի Նեգիշին լրագրողներին ասաց, որ շատ զարմացած և հիացած է Դիլիջանի դպրոցով: Նա մեծ հաճույք ստացավ` շփվելով երիտասարդ սերնդի հետ ու ինչ-որ տեղ մոտիվացնելով նրանց՝ ժամանակի ընթացքում գտնելու իրենց ճանապարհը գիտության մեջ:

Ջոն Ռոբին Ուորենը նշեց, որ Հայաստանը շատ տպավորիչ երկիր է, իսկ մարդիկ` ընկերասեր ու բարի: Նա նաև շատ է հավանել հայկական ուտեստները: Պրոֆեսորը  հավելեց, որ Հայաստանում McDonalds-ի և այլ տեսակի արագ սննդի բացակայությունն իրեն շատ է ուրախացնում. նա հորդորեց թույլ չտալ այդ տեսակ սննդին ներխուժել երկիր: Ուորենը նաև հիացած է հայերի խաղաղասեր բնավորությամբ` հաշվի առնելով անգամ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ լարված հարաբերությունները: Նա հույս հայտնեց, որ Թուրքիան ևս մի օր կընդունի Հայոց ցեղասպանությունը և երկրների միջև հարաբերությունները կկար գավորվեն:

«UWC Դիլիջան» դպրոցի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդն ասում է,որ դպրոցը հիմնվել է կրթական կենտրոն դառնալու, ճիշտ չափորոշիչներ ու ձգտումներ ստեղծելու նպատակով: «Երեխաների համար եզակի հնարավորություն էր հանդիպել Նոբելյան դափնեկիրներին. ամեն դեպքում, եթե նույնիսկ նրանք գիտնականների խիստ մասնագիտական խոսքը չեն հասկացել, սա շատ ոգևորիչ հանդիպում էր նրանց համար»,- մանրամասնեց Զոնաբենդը:

Միջոցառման համակարգող հանձնաժողովի նախագահ, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսորԿոնստանտին Ենկոյանը հավելեց, որ Նոբելյան մրցանակակիրներին հրավիրելու գաղափարը ծնվել է երիտասարդներին ոգեշնչելու նպատակով: «Գիտական նորարարություններ ստեղծելու համար հարկավոր է համապատասխան միջավայր և գիտական մթնոլորտ»,- բացատրեց Ենկոյանը:Նա ավելացրեց, որ գիտնական հյուրերի գրաֆիկը շատ ծանրաբեռնված է, բայց նրանք ժամանակ են գտել Հայաստանում հանդիպումների և դասախոսությունների մասն ակցելու: Նրա խոսքով` ծրագրի շարունակականությունը կախված կլինի դափնեկիրների զբաղվածութան աստիճանից:

В конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты Новый уровень цифрового банкинга: IDBank начинает стратегическое сотрудничество с Oracle Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Юнибанк выпустил долларовые облигации с доходностью 5,6% Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Idram и IDBank — среди участников Career City Fest 2026Сегодня — последний год памяти Геноцида армян. СуренянцМалхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаВТБ (Армения) расширяет возможности оплаты для туристов из России Китай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активы