Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ համաժողովը կկայանա ապրիլի 23-ին
ОБЩЕСТВО«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական երկրորդ գլոբալ համաժողովը կհրավիրվի 2016թ. ապրիլի 23-ին՝ Երևանում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ կառավարության որոշմամբ` համաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ ժամանող պաշտոնական պատվիրակության անդամ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիներն ազատվեցին մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից: Այդ նպատակով կառավարությունն ընդունեց «Պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին» որոշում:
Համաժողովն առաջին անգամ անցկացվել է 2015 թվականի ապրիլի 22-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում: Միջոցառմանը մասնակցել էին հայ և օտարերկրացի հասարակական, քաղաքական, կրթության և գիտության գործիչներ, Քրիստոնեական տարբեր Եկեղեցիների ներկայացուցիչներ:
1
Уничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»
2
Какой была явка на предыдущих выборах? «Паст»
3
Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет по...
4
Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст»
5
Почему Россия наказывает армянский народ? «Паст»



