Ճգնաժամային պահերին ավելի լավ է կորցնել քաղաքապետի պաշտոնը, քան թե ամբողջը՝ իշխանությունը ողջ Հայաստանի նկատմամբ
БЛОГՎախթանգ Սիրադեղյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Որքան ոչ ադեկվատ պիտի լինի իշխանությունը, եթե թույլատրում է ընտրակաշառք բաժանել Հրազդանի քաղաքապետի ընտրություններին հատկապես այս օրերին, երբ խոսվում է գումարի անբավարարության պատճառով սպառազինության ոչ բավարար լինելու վերաբերյալ: Հասկանալի է նաև, որ եթե չգործադրվի ադմինիստրատիվ ու «թաղային ախպերների» ռեսուրսն ու ընտրակաշառքը, ապա գործող քաղաքապետը երևի կստանա միայն իր ընտանիքի անդամների քվեները: Բայց վերևներում երևի չկա մեկը, ով կհասկանա, որ ճգնաժամային պահերին ավելի լավ է կորցնել մասը՝ տվյալ դեպքում Հրազդանի քաղաքապետի պաշտոնը, քան թե ամբողջը՝ իշխանությունը ողջ Հայաստանի նկատմամբ: Իհարկե՝ դեմ չեմ, որչ կորցնի ամբողջը, բայց վախենամ, որ համատարած քաոսի գնով:
1
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
2
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри
5
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу



