8 ամսական երեխան ժամեր շարունակ փլատակների տակ էր մնացել
ОБЩЕСТВОՆախօրեին Ճապոնիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետեւանքով կան զոհեր ու հարյուրավոր վիրավորներ։ Բազմաթիվ տներ ու շինություններ են փլվել։
Հայտնի է դարձել երկրաշարժից տուժածներից մեկի՝ 8 ամսական փոքրիկի հուզիչ ճակատագրի մասին։ Տղա երեխան ժամեր շարունակ փլատակների տակ է մնացել՝ 6 ժամ, սակայն արդյունքում փրկարարներին հաջողվել է նրան այնտեղից հանել ողջ ու առողջ՝ առանց որեւէ վնասվածքի։
Փրկարարները փլատակների տակից երեխայի լացի ձայն են լսել ու սկսել այդ ուղղությամբ շարժվել։ Մոտ 50 փրկարար մեկ ժամ աշխատել են՝ հանուն երեխայի կյանքը փրկելու։ Երբ նորածնին հանել են, փրկարարներն ապշած են եղել՝ երեխայի վրա անգամ քերծվածք չկար։
Պատրաստեց Past.am-ը:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



