Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ոստիկանության և հասարակության փոխհարաբերությունները. Երևանում մեկնարկել է միջազգային համաժողով

ОБЩЕСТВО

Հունիսի 4-ին Երևանում աշխատանքն է սկսել «Ոստիկանության և հասարակության փոխհարաբերությունները» խորագրով միջազգային համաժողովը, որը կազմակերպվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի անմիջական աջակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի միջև 2015 թ. գործողությունների շրջանակներում:

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ համաժողովի մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:

ՀՀ ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն անդրադարձել է ոստիկանությունում ընթացող բարեփոխումներին ու հեռանկարներին:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը ներկայացրել է Հայաստանի ոստիկանության հետ համատեղ իրականացված աշխատանքը համայնքային ոստիկանության մոդելի ներդրման, ընտանեկան բռնությունների դեմ պայքարի ծրագրի գործարկման, կադրերի վերապատրաստման և մի շարք այլ ուղղություններով:

Այնուհետև ելույթ է ունեցել Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի փոխտնօրեն Ֆիլիպ Ֆլյուրին: Բարձր գնահատելով կառույցի փոխգործակցությունը Հայաստանի ոստիկանության հետ՝ դոկտոր Ֆլյուրին նշել է, որ նման համաժողովները գործընկերության ընդամենը երևացող մասն են, ուր ամփոփվում է ամենօրյա գործնական աշխատանքը ոստիկանության ծառայողների վերապատրաստման, նոր ծրագրերի իրականացման ուղղությամբ, ինչը միտված է ոստիկանության հանդեպ հանրային վստահության ամրապնդմանն ու հասարակություն-ոստիկանություն գործակցության սերտացմանը:

Համաժողովի առաջին մասը նվիրված էր հանցավորության կանխարգելման և հանրության ու ոստիկանության գործընկերության գործում համայնքային ոստիկանության դերին ու նշանակությանը:

«Հանրության վստահությունը՝ որպես ՀՀ ոստիկանության բարեփոխումների առաջնահերթություններից մեկը» զեկույցով հանդես է եկել ոստիկանության շտաբի կազմակերպական-վերլուծական վարչության բարեփոխումների և կառավարչական որոշումների համակարգման բաժնի պետ Լիանա Ամիրխանյանը:

Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի փորձագետ Թիմ Փարսոնսը ներկայացրել է իր դիտարկումները քննարկվող հարցի վերաբերյալ:

ԵԱՀԿ քարտուղարության անդրազգային սպառնալիքների դեմ պայքարի վարչության ոստիկանական գործունեության ռազմավարական հարցերի ստորաբաժանման հետազոտությունների և վերլուծությունների հարցերով խորհրդական Թորսթեն Շտոդյեկն իր զեկույցում անդրադարձել է համայնքային ոստիկանության ձևավորման ու գործունեության վերաբերյալ ԵԱՀԿ մոտեցումներին:

Հայաստանում համայնքային ոստիկանության ներդրման ձեռքբերումներն ու մարտահրավերները ներկայացրել է ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ Կարեն Մեհրաբյանը:

Համաժողովի երկրորդ մասում քննարկվել են շահագրգիռ պետական և ոչ պետական մարմինների հետ ոստիկանության համագործակցության խնդիրները: Գործընկերության նշանակությանն ու առանձնահատկություններին անդրադարձել է Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի փորձագետ Դենիել Սիլվերսթոունը:

ԶՈՒԺՎ փորձագետ Կարմեն Վասիլը ներկայացրել է այս ոլորտում Արևելյան Եվրոպայի երկրների իրավապահ մարմինների փորձը: «Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Երանոսյանն իր ելույթում անդրադարձել է Հայաստանում համայնքային ոստիկանության զարգացման ծրագրի շրջանակում գործընկերային մոդելի կիրառմանը, իսկ «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահ Արշակ Գասպարյանը գործընկերային մոդելը քննության է առել ընտանեկան բռնության հակազդման ուղղությամբ ՀՀ ոստիկանության կարողությունների զարգացման ծրագրի համատեքստում:

Ավարտին «ԶԼՄ-ների նշանակությունը հասարակություն-ոստիկանություն հարաբերությունների ձևավորման գործում» զեկույցով հանդես է եկել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Մուշեղ Կրոյանը՝ ներկայացնելով գործակցության առանձնահատկություններն ու խնդիրները:

Համաժողովի փակման խոսքով հանդես են եկել հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Մուշեղ Կրոյանը և Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի փոխտնօրեն Ֆիլիպ Ֆլյուրին:

Համաժողովն անցել է առարկայական քննարկումների մթնոլորտում, մասնակիցները ներկայացրել են կոնկրետ հարցադրումներ և հիմնախնդիրների գործնական լուծման ուղիներ:

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию