Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել ավելի քան 177 հազար միգրանտներ
МЕЖДУНАРОДНОЕՏարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել 177 հազար միգրանտներ ու փախստականներ: Դրա հետ մեկտեղ 732 մարդ զոհվել կամ անհետ կորել Է եվրոպական երկրներ հասնելու փորձ անելիս: Այդ մասին ապրիլի 15-ին հայտնել Է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ):
Նրա տվյալներով՝ հունվարի 1-ից մինչեւ ապրիլի 13-ը ժամանածների ընդհանուր թիվը կազմել Է 177 հազար 207: Հունաստան Է ժամանել 153 հազար 362, Իտալիա՝ 23 հազար 170, Իսպանիա՝ 648, Կիպրոս՝ 28 մարդ:
ՄՄԿ-ն ուշադրություն Է դարձնում այն փաստի վրա, որ օրական Հունաստան ժամանած միգրանտների ու փախստականների թիվը վերջին շաբաթներին նվազել Է: Միեւնույն ժամանակ աճ Է դիտվում Իտալիայում: Ավելի քան 5,5 հազար մարդկանցից, որոնք վերջին երեք օրերին Միջերկրական ծովով հասել են Հին Աշխարհ, միայն մի քանի հարյուրն Է բաժին ընկել Հունաստանին:
«Ի տարբերություն Իտալիայի, որտեղ միգրանտների թիվն աճում Է, Հունաստանում ակներեւ Է կտրուկ նվազումը. վերջին յոթ օրերին (ապրիլի 8-ից մինչեւ 14-ը) Հունաստան Է ժամանել 429 տղամարդ, կին ու երեխա: ՄՄԿ-ի գնահատումներով՝ դա կազմում Է 2016 թվականի առաջին հարյուր օրվա ընթացքում օրական միջին ցուցանիշների մեկ երրորդից Էլ պակաս մասը»,-ապրիլի 15-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտնել Է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ջոել Միլմանը:
Սակայն ՄՄԿ-ում առայժմ հակված չեն այդ փոփոխությունները կապել միգրացիայի վերաբերյալ ԵՄ-ի եւ Թուրքիայի կնքած համաձայնագրի հետ, քանի որ ներկայում վիճակագրությունը չի վկայում այն սիրիացիների թվի ավելացման մասին, որոնք փորձում են Եվրոպա հասնել Իտալիայի տարածքով: Բրյուսելի եւ Անկարայի միջեւ համաձայնության կնքումից հետո, Միլմանի խոսքով, Հյուսիսային Աֆրիկայով Եվրոպա ժամանող սիրիացիների թիվը «կարելի Է մատների վրա հաշվել»: Նա հիշեցրել Է, որ 2014 թվականին 40 հազարից ավելի սիրիացիներ են ժամանել Եվրոպա՝ դեպի Իտալիա ճանապարհն անցնելով Եգիպտոսի եւ Լիբիայի տարածքով, եւ չի բացառել նման սցենարի կրկնվելն այս տարի:
Միլման խոսքով՝ ապրիլի առաջին կեսին Հունաստան են ժամանել 1903 միգրանտներ ու փախստականներ: Դա տասն անգամ պակաս Է, քան 2016 թվականի մարտի առաջին կեսին (19 հազար 323 մարդ): Միգրանտների ու փախստականների հիմնական մասը ժամանում Է հունական Լեսբոս կղզի (50 տոկոսը): Դրան հաջորդում են Խիոսը (30 տոկոս) եւ Սամոսը (9 տոկոս): Ժամանածների մեկ երրորդից ավելին (37 տոկոսը) կազմում են երեխաները: Տղամարդկանց բաժին Է ընկնում 42 տոկոսը, կանանց՝ 21 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



