Ուկրաինայի բոլոր նահանգներում կանցկացվեն Հայոց ցեղասպանության 101-ամյակին նվիրված միջոցառումներ
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինայում մեկնարկել են Հայոց ցեղասպանության 101-ամյակին նվիրված միջոցառումները: Վկայակոչելով AnalitikaUA.net-ը, Ուկրաինայի հայերի միության Ցեղասպանության հատուկ հանձնաժողովի ղեկավար Դավիթ Դավթյանը նշել է, որ Հայոց ցեղասպանության 101-ամյակին նվիրված միջոցառումներ նախատեսված են Ուկրաինայի բոլոր նահանգներում:
Ապրիլի 14-ին Զապորոժյեում կայացել է տեղի հայ համայնքի կազմակերպած «Հայոց ցեղասպանություն. առանց մոռացության իրավունքի» կլոր-սեղան քննարկումը, որին մասնակցել են տեղական իշխանությունների ներկայացուցիչները, մշակութային և փորձագիտական հանրույթների ներկայացուցիչներ: Հատուկ հանձնաժողովը ծրագրում է կազմակերպել Հայոց ցեղասպանության վերաբերյալ կոնֆերանսներ, ֆորումներ, դասախոսություններ, ցուցահանդեսներ և այլն:
Նախատեսվում է նաև երկրի տարբեր քաղաքների գլխավոր պողոտաներում տեղադրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ վահանակներ: Դրանք արդեն կան Պոլտավա քաղաքի փողոցներում:



