Հայ ըմբիշները նվաճեցին արծաթե և բրոնզե մեդալ
СПОРТՍերբիայի Զրենյանին քաղաքում ապրիլի 15-ից մեկնարկած Օլիմպիական խաղերի ըմբշամարտի վարկանիշային մրցաշարում ազատ ոճում Հայաստանի ներկայացուցիչներ Գառնիկ Մնացականյանը (57 կգ) և Դավիթ Սաֆարյանը (65 կգ) վերջին վճռական մարտերն են մղել մրցաշարում: «Արմենպրես»-ը հայտնում է, որ մրցաշարի եզրափակիչ դուրս եկած և Հայաստանի համար արդեն օլիմպիական խաղերի ուղե գիր նվաճած ազատ ոճի ըմբիշ Մնացականյանը պարտվել է մրցակցին՝ նվաճելով արծաթե մեդալ:
Բրոնզե մեդալի համար պայքարող 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը մրցագորգում իրեն լավագույն կողմերով է դրսևորել: Նա կարողացել է վերջին ճիգերը գործադրել և բացարձակ առավելությամբ հաղթել Ավստրիայի ներկայացուցիչ մրցակցին՝ նվաճելով խորհրդանշական մեդալը:
Ապրիլի 16-ին մրցագորգ են դուրս գալու 74 կգ և 86 կգ քաշային ազատ ոճի, ինչպես նաև 75 կգ և 85 կգ քաշային հունահռոմեական ոճի Հայաստանի ներկայացուցիչ ըմբիշները: