Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Անկախ նրանից ով, երբ, ինչ է ասել, Ղարաբաղը պետք է Ռուսաստանին՝ պատժելու Ադրբեջանին դեպի ՆԱՏՕ լուրջ քայլերի դիմելու դեպքում

БЛОГ

Արմեն Հարությունյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Տգիտության վառ ապացույց է այն, որ մարդիկ ԱՄՆ-ի, Չինաստանի կամ Ռուսաստանի քաղաքականության կամ մտադրությունների մասին լուրջ եզրահանգումներ են անում նրանց ղեկավարների կամ տարբեր խոսնակների զուտ սիմվոլիկ հայտարարություններից։ Անկախ նրանից ով երբ ինչ է ասել, Ղարաբաղը պետք է Ռուսաստանին՝ պատժելու ադրբեջանին դեպի ՆԱՏՈ լուրջ քայլերի դիմելու դեպքում։ Ինչպես թուրքիան, այնպես էլ ադրբեջանի ղեկավարությունը բնականաբար գիտեն, թե ինչ հետևանքներով է հղի դա․․․ և ուրեմն նրանք հասկանում են, որ նախ պետք է ձերբազատվել Ղարաբաղի բանակից, որը միակ երաշխավորն է այդ փոքրիկ երկրամասի լինելիության։ Այսօրվա դրությամբ և թուրքիան, և ադրբեջանը գիտեն, որ երկարամյա և տոտալ պատերազմի դեպքում Հայաստանի երեք կառավարությունների ստեղծած իշխանապետության պայմաններում, որի գոյության միակ երաշխավորը Ռուսաստանի պայմանական չեզոքությունն է և ոստիկանական հզոր համակարգը, Հայաստանի համար շատ դժվար կլինի․․․ Բայց միջազգային հանրությունը, առաջին հերթին Ռուսաստանը, պարզապես թույլ չեն երկարամյա պատերազմ։ Դրա համար էլ նրանց հույսը կայծակնային հաղթանակն էր։ Ինչպես Ստալինը, Եվրոպական ճակատի հրամանատարական կազմին արձակուրդ ուղարկելիս անտեսել էր, որ սահմանապահ հարյուրավոր ջոկատներ առանց հրամանատարների, առանց կռվելու հրամանի և առանց զենքի էլ կկռվեն, այնպես էլ ադրբեջանն էր անտեսել, տեղյակ լինելով ղարաբաղի սահմանը հսկող զինվորների զինվածության մասին, որ նրանք միայն որսորդական հրացաններով ու ավտոմատներով էլ կկռվեն տանկերի և ուղղաթիռների դեմ։ Ոչ մի խոսակցություն չի կարող լինել ութսունականների զենքի առկայության մասին։ Դրանք լուրջ և հզոր զենքեր են․․․ Եթե լիներ այդ այսպես կոչված ութսունականների զենքը, հակառակորդը երբեք չէր հանդգնի անցնել ծավալուն հարձակման։ Եթե ադրբեջանի ղեկավարութունն իմանար, որ Հայերին ընդամենը առիթ է պետք չեզոքացնել մինչև <<քուռ>> գետ բոլոր կրակակետերը, նրանք նույնպես չէին հանդգնի նման քայլի։ Ինչպես հարյուր մեկ տարի առաջ թուրքերն էին վստահ, որ Ֆիդայինները չեն միավորվի մեկ ընդհանուր հրամանատարության տակ և լուրջ ու կենտրոնացված դիմադրություն չի լինի, այնպես էլ ադրբեջանն էր վստահ, որ Ղարաբաղի քաղաքական ղեկավարությունը հարձակման ձախողման դեպքում անմիջապես կընդունի առաջարկվելիք զինադադարը․․․ Ինչևէ։ Ամբողջ խնդիրն այն է, որ մեր երեք իշխանավորների մտքով երբևէ չի անցել իրենց կողմից իրենց իշխանապետության անվտանգությանը լուրջ սպառնալիք հանդիսացող հարևանի կրակակետերին կայծակնային հարված հասցնելու մասին՝ քսան տարի շարունակ զինադադարի պայմաններում հարյուրավոր կյանքեր խլած ադրբեջանի ընտրած մարտավարության և կրակակետերի դեմ․․․ ադրբեջանին միշտ գրգռել է մեր իշխանավորների որդեգրած պարտվողական և պասիվ քաղաքականությունը․․․ Այս քսան հինգ տարիների ընթացքում երեք կառավարությունների որդեգրած պասիվ և կեղծ խաղաղասիրական քաղաքականությունը աշխարհում ստեղծված նոր քաղաքական իրավիճակում արդեն անընդունելի է Ռուսաստանի համար։ Երբ Ռուսաստանի ղեկավարությունը խոսում է այն մասին, որ ՀՀ կառավարիչները փորձում են Ռուսաստանը ներքաշել տարածաշրջանային լուրջ կոնֆլիկտների մեջ, պետք է հասկանալ ասածի հակառակը․․․ Ռուսաստանի պաշտպանության նախարարի այցի նպատակի մասին հաղորդած մեկնաբանությունները չեն համապատասխանում իրականությանը։ Եթե Հայաստանի ներկայիս ղեկավարներն այնքան անուղեղ են, որ չեն գիտակցում, թե ինչ լուրջ մարտահրավերներ են ծագել աշխարհում Ռուսաստանի կողմից նորագույն զենքերի ստեղծմամբ, որը հնարավորություն տվեց թափանցել Սիրիա և խառնել արևմուտքի բոլոր հաշիվները, ապա մնում է միայն ափսոսալ․․․

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%