Հայ ըմբիշները կփորձեն Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել
СПОРТՍերբիայի Զրենյանին քաղաքում ապրիլի 15-ից մեկնարկած Օլիմպիական խաղերի ըմբշամարտի վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ 4 ըմբիշներ ապրիլի 16-ին պայքարելու են Օլիմպիական ուղեգրի համար: «Արմենպրես»-ը հայտնում է, որ արդեն անհաջող մրցելույթ է ունեցել 86 կգ քաշային ազատ ոճի ըմբիշ Մուսա Մուրթազալիևը, ով ցավալիորեն չÕ « հաղթահարել որակավորման առաջին փուլի արգելքը՝ պարտվելով Լեհաստանի ներկայացուցիչ Ռադոսլավ Մարցինկիևիցին և դուրս մնալով հետագա պայքարից:
Որակավորման փուլում 85 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը հաղթել է իտալացի մրցակցին՝ դուրս գալով հաջորդ փուլ: Մանուկյանի հաջորդ մրցակիցը Բուլղարիայի ներկայացուցիչ Նիկոլայ Նիկոլաև Բայրյակովն է:
Ապրիլի 16-ին մրցագորգ դուրս կգան նաև 74 կգ քաշային կարգում ազատ ոճի ըմբիշ Սուրեն Խաչատրյանը, ում 1/8 եզրափակիչ փուլում բաժին է ընկել իտալացի Կարմելո Լումիան, իսկ 75 կգ քաշային կարգում հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանն ուժերը կչափի հույն Պետրոս Մանուիլիդիսի հետ:
Սերբիայում ընթացող Օլիմպիական խաղերի ըմբշամարտի վարկանիշային մրցաշարում օլիմպիական ուղեգրեր նվաճում են միայն եզրափակչի մասնակիցները: Այսպիսով՝ ապրիլի 16-ին ելույթներ ունեցող 3 հայ ըմբիշներն իրական հնարավորություն ունեն ավելացնելու Օլիմպիական ուղեգրերի քանակը: