Մոռացեք յուղազրկված կաթի մասին, անցեք յուղոտ կաթերի․ բժիշկների խորհուրդը
ЛАЙФՇատերը խուսափում են յուղոտ կաթից՝ մտածելով, որ այն գիրացնում է։ Ընտրում են յուղազրկված՝ յուղի ցածր տոկոս պարունակող կաթեր։ Սակայն գիտնականները կոչ են անում մոռանալ յուղազրկված կաթի մասին ու անցնել նորմալ՝ սովորական յուղայնություն ունեցող կաթին։
Տաֆտսի համալսարանի բժիշկները պարզել են, որ յուղազրկված կաթը որեւէ օգուտ չի տալիս, իսկ ահա յուղոտ կաթը օգնում է պահպանել կազմվածքն ու նվազեցնում է շաքարային դիաբետի ռիսկը 46 տոկոսով։ Պատճառը, ըստ գիտնականների, ճարպերի եւ հատուկ թթվային նյութերի հարաբերակցությունն է։
Մասնագետներն ուսումնասիրություններ են արել 18 438 կնոջ մոտ եւ 11 տարի անց նրանց կրկին ստուգել են։ Պարզվել է, որ նրանք, ովքեր ճարպոտ կաթ են օգտագործել, ավելի քիչ են հակված գիրանալու եւ շաքարային դիաբետի։
Պատրաստեց Past.am-ը:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
3
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
4
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
5
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles



