Զույգերի համար բույրերը սիրո նման նուրբ են. դրանք ստեղծված են լրացնելու միմյանց՝ դառնալով մեկ ամբողջություն: Նեկայացնում ենք վերջին ժամանակներում զույգերի համար ստեղծված լավագույն բուրմունքները:
Dolce & Gabbana
The One by Dolce & Gabbana թերևս ամենահայտնի բույրերն են զույգերի համար: Ներկայացված Սկարլետ Յոհանսոնի և Մեթյու Մակոնահիի կողմից՝ այս երկու բույրերը մարմնավորում են կիրքը և ներդաշնակությունը:
Gucci
Gucci Guitly բուրմունքները կնոջ և տղամարդու համար մարմնավորում են հանդուգն սերը և սեքսուալությունը: Gucci Guilty Diamond limited edition բուրմունքը այս շարքի վերջին նորություններից է:
Burberry
Burberry բրենդն իր յուրաքանչյուր տարրով ներկայացնում է իրական անգլիական նրբաճաշակությունը և զսպվածությունը:Burberry Brit Rythm բույրերը, սակայն, հիմնովին ժխտում են բրենդի փիլիսոփայությունը և կարգախոսը: Brit Rythm բույրերը խորհրդանշում են երիտասարդության ոգին և կենսունակությունը:
Armand Basi
Armand Basi In Blue տղամարդու բուրմունքը և Armand Basi In Red կանացու բույրը խիստ տարբեր, բայց միևնույն ժամանակ անբաժանելի են՝ կատարելապես լրացնելով միմյանց:






